21.08.2017 16:07
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի երկարաժամկետ թողարկողի և չապահովված պարտքային պարտավորությունների վարկանիշը B1 մակարդակում, կանխատեսումը` «Կայուն», հայտնում է գործակալության պաշտոնական կայքը։
Հաղորդման համաջայն, գործակալությունը պահպանել է վարկանիշը B1 մակարդակում հուսալի տնտեսական և ֆինանսական կառավարման պայմաններում` ֆիսկալային և դրամային արդյունավետ քաղաքականության միջոցով, ինչպես նաև պարտքային մեծ բեռնվածության պայմաններում։
Գործակալությունում կարծում են, որ Հայաստանում տնտեսությունը 2017 թվականին վերականգնվում է դրամավարկային ընդունելի քաղաքականության և արտաքին պահանջարկի ամրապնդման ֆոնին։ Իսկ ֆիսկալային ամրապնդումն անցկացվում է հարկաբյուջետային տարածողական քաղաքականության ժամանակահատվածիվ հետո պարտքի ավելացումը դադարեցնելու համար։
«Ավելին, կենսաթոշակային և հարկային բարեփոխումների դրական վարկային պարտավորությունները, առևտրի ազատականացումը և ենթակառուցվածքային ներդրումների ավելացումն ուղղված են տնտեսության արտադրական ներուժի բարձրացմանը և երկրում խնայողությունների ցածր մակարդակի հետ կապված խնդիրների լուծմանը»,– ասվում է հաղորդման մեջ։
Moody’s–ում, սակայն, նշում են, որ արտաքին ռիսկերն առայժմ պահպանվում են` հաշվի առնելով Հայաստանի վրա Ռուսաստանի (կայուն Ba1) տնտեսական ազդեցության բարձր մակարդակը, տնտեսական ցածր կայունությունը և արտաքին ֆինանսավորումից կախվածությունը։ Բացի այդ, նկատելի են շարունակում մնալ հարևան Ադրբեջանի (վարկանիշ Ba1) հետ աշխարհաքաղաքական հակասությունները։
Գործակալությունում նշում են նաև Հայաստանի բյուջետային ռեսուրսների թուլացումը նախորդ մի քանի տարիների համեմատ։
Հայաստանում «Կայուն» կանխատեսումը B1 վարկանիշով արտացոլում է ռիսկերի հաշվեկշիռը։ Վարկավորման որակի վրա դրական ճնշումը կարող է կապված լինել օտարերկրյա ուղիղ ներդրումների, արտահանման մուտքերի ներհոսքի կայուն ուժեղացմամբ կամ դրամական միջոցների ներհոսքով, ինչը կհանգեցնի տնտեսական հզորության ավելացմանն ու արտաքին խոցելիության ռիսկի նվազմանը։
Ավելին, կառավարության պարտքային բեռի կայուն նվազումը վարկը կդարձնի դրական։ Միաժամանակ, աշխարհաքաղաքական ռիսկերի զգալի նվազումը կարող էր ավելացնել մրցունակությունը, ինչպես նաև էապես ուժեղացնել Հայաստանի ինստիտուցիոնալ կառուցվածքը։
Մյուս կողմից, վարկանիշի նվազման վրա կարող է ազդել ավելի շատ գործոն, քան սպասվում էր, Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատացումը, ինչը երկարաժամկետ բարենպաստ ազդեցություն կունենա առևտրի, դրամական փոխանցումների, ներդրումների ներհոսքի և Հայաստանում արժութային պահուստների վրա։
Եթե պարտքը էականորեն վատանա, և եթե միջնաժամկետ հեռանկարում նվազի պարտքի կայունացման հավանականությունը, ապա նման իրավիճակը բացասաբար կազդի հանրապետության վարկային վարկանիշի վրա։ Լեռնային Ղարաբաղի վիճահարույց տարածքի պատճառով Ադրբեջանի հետ չկարգավորված հակամարտության հետ կապված աշխարհաքաղաքական ռիսկերի աճը ևս կարող է հանգեցնել վարկային վարկանիշի վատացման։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: