Ռուսաստանի Սբերբանկը 8 հազար մարդ է կրճատել

23.08.2017 14:58
Ռուսաստանի Սբերբանկը 8 հազար մարդ է կրճատել

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի, /ԱՌԿԱ/. «Սբերբանկ» ԲԲԸ–ի խմբի աշխատակիցների հաստիքը կես տարվա ընթացքում նվազել է 2.6% -ով (ավելի քան ութ հազար մարդ): Այս մասին ասվում է բանկի ՖՀՄՉ-ի (Ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշներ) 2017 թվականի առաջին կիսամյակի հաշվետվության մեջ: 2017 թվականի հունիսի 30-ի դրությամբ բանկի աշխատակիցների փաստացի թիվը (լրիվ դրույքով աշխատող անձնակազմ) կազմել է 310.904 մարդ (2016 դեկտեմբերի 31–ին` 319.153 մարդ):

Ինչպես հաղորդում է Lenta.ru- ն, երկրորդ եռամսյակում «Սբերբանկ» խմբի զուտ շահույթն աճել է 27.6% -ով `նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ և կազմել 185.6 մլրդ ռուբլի:

Հունվարին հայտնի է դարձել, որ Սբերբանկը մտադիր է աշխատանքից ազատել երեք հազար աշխատակցի և նրանց փոխարինել ռոբոտներով: Դեռ 2016 թ.–ի վերջին աշխատում էր ռոբոտ–իրավաբանը, ով ինքնուրույն ֆիզիկական անձանց հայցերի դիմումներ էր կազմում: Բացի այդ, բանկը հայտարարել էր աշխատակիցների 8% -ի նվազեցման մասին օնլայն–բանկինգին անցնելու արդյունքում:

2016 թ. հուլիսին Ռուսաստանի Բանկը կանխատեսեց, որ առաջիկա 10 տարիների ընթացքում ողջ աշխարհում բանկերի մասնաճյուղերի կեսը կփակվի, իսկ  նրանց աշխատողները կմնան առանց աշխատանքի նոր տեխնոլոգիաների ներդրման պատճառով: Սբերբանկի նախագահ Գերման Գրեֆի խոսքով, երեք-հինգ տարվա ընթացքում ավանդական բանկային համակարգը կտրուկ կփոխվի նորարար տեխնոլոգիաների պատճառով:

«Սբերբանկ» ԲԲԸ–ի խմբում ներառված է համանուն բանկը, «Սբերբանկ Լիզինգը», «Սբերբանկ Կապիտալը, «Սբերբանկ» ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամը, «Սբերբանկ կյանքի ապահովագրումը»: Բացի այդ, այն ներառում է դուստր ընկերություններ Թուրքիայում, Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում, Ավստրիայում, Շվեյցարիայում և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրներում, Հնդկաստանում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև