Յունիբանկի «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղը կաշխատի առանց հանգստյան օրերի` ժամը 10:15-ից մինչև 21:30

25.08.2017 19:18
Յունիբանկի «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղը կաշխատի առանց հանգստյան օրերի` ժամը 10:15-ից մինչև 21:30

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Այսուհետ Յունիբանկի «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի առանց հանգստյան օրերի և երկարացված ռեժիմով` ժամը 10:15-ից մինչև 21:30-ն, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Երկարացված աշխատանքային օրը և շաբաթ-կիրակի օրերին ևս սպասարկում իրականացնելը հնարավորություն են տալիս մեր հաճախորդներին այցելել բանկ և օգտվել որակյալ բանկային ծառայություններից իրենց համար առավել հարմար ժամերին», – նշվում է բանկի մամուլի հաղորդագրության մեջ։

Հաճախորդների սպասարկման գործընթացն էլ ավելի արագ կազմակերպելու նպատակով «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղն աշխատում է նաև «մեկ պատուհանի» սկզբունքով:

Ավանդի, վարկի, բանկային քարտի ձևակերպումը, դրամական փոխանցման իրականացումը կամ կոմունալ վճարումը կարելի է կատարել` դիմելով բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղին կամ սպասարկող այլ մենեջերին լրացուցիչ մոտենալու կարիք այլևս չկա:

Յունիբանկը հաճախորդներին ընձեռում է նաև ինքնասպասարկման հնարավորություն: Մասնաճյուղում գործում է վճարային տերմինալ, որի միջոցով կարելի է կատարել բանկային հաշվի համալրում, վարկի մարում կամ կոմունալ վճարում: Տերմինալի պարզ և մատչելի շահագործման շնորհիվ վճարումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում:

Հիշեցնենք, որ «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղը տեղափոխվել է նոր` առավել ընդարձակ և ժամանակակից չափանիշներով կառուցված գրասենյակ: Մասնաճյուղի հասցեն է ք.Երևան, Արշակունյաց պող., 34/3 շենք («Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի համալիր):

Այսօր Յունիբանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով և 47 մասնաճյուղերով: Մոսկվայում գործում է բանկի ներկայացուցչությունը:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև