Ամերիաբանկը հայտարարել է Հայաստանում «Միր» վճարային քարտերի սպասարկման մեկնարկի մասին

30.08.2017 18:53
Ամերիաբանկը հայտարարել է Հայաստանում «Միր» վճարային քարտերի սպասարկման մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը հայտարարում է «Միր» ռուսաստանյան ազգային վճարային համակարգի քարտերի սպասարկման մեկնարկի մասին:

Բանկի մամուլի հաղորդագրության համաձայն, բանկի բոլոր բանկոմատները, ներառյալ մարզերում տեղակայվածները, արդեն սպասարկում են «Միր» վճարային համակարգի քարտերը:

Բանկից նշում են, որ Հայաստանի և Ռուսաստանի ազգային վճարային համակարգերի («Միր» և «ԱրՔա») ինտեգրման գործընթացում Հայաստանից որպես փոխհաշվարկային բանկ հանդես է գալիս Ամերիաբանկը:

Ամերիաբանկը նախաձեռնել է «ԱրՔա» քարտերի թողարկման գործընթացը, որը հնարավորություն կընձեռի սպասարկվելու Ռուսաստանի Դաշնության անկանխիկ սպասարկման և կանխիկացման կետերում:

«Շուտով այդ քարտերը Ամերիաբանկում հասանելի կլինեն հաճախորդներին: Այժմ Ամերիաբանկի կողմից տարվում են ակտիվ աշխատանքներ բանկի POS տերմինալների միջոցով «Միր» քարտերի սպասարկման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ: Արդյունքում` մի շարք հյուրանոցներ, խոշոր առևտրային, ժամանցի և սպասարկման կետեր, որտեղ տեղադրված են Ամերիաբանկի POS տերմինալները, հնարավորություն կունենան սպասարկել «Միր» վճարային համակարգի քարտապաններին»,– ասվում է հաղորդման մեջ։

Հայաստանի և Ռուսաստանի ազգային վճարային համակարգերի ինտեգրումը կնպաստի երկկողմանի զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև կդարձնի առավել ճկուն ու հարմարավետ գործարար և անձնական նպատակներով կատարվող քարտային գործարքները:

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և 2007թ-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև