Կանխիկ վարկ Յունիբանկից` հատուկ դպրոցական պարագաների ձեռքբերման համար

31.08.2017 15:13
Կանխիկ վարկ Յունիբանկից` հատուկ դպրոցական պարագաների ձեռքբերման համար

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հաշվի առնելով հաճախորդների պահանջարկը` Յունիբանկը մինչև 2017 թ.–ի սեպտեմբերի 15–ը կտրամադրի կանխիկ վարկեր հատուկ դպրոցական պարագաների ձեռքբերման համար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

U-School վարկի գումարը կազմում է 100 000 ՀՀ դրամ, ժամկետը` 12 ամիս: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների և տույժերի: Վարկի տոկոսադրույքը կազմում է 18.61% տարեկան:

U-School վարկը կարելի է ձևակերպել` դիմելով Յունիբանկի ցանկացած մասնաճյուղ և ներկայացնելով փաստաթղթերի նվազագույն փաթեթ` անձնագիր, սոցիալական քարտ և դպրոցական երեխայի ծննդյան վկայական:

Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է ընդամենը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հաճախորդի կողմից փաստաթղթերը ներկայացնելուց հետո: Հիմնական պարտադիր պայմաններից է հաճախորդի մոտ գործող ժամկետանց վարկի բացակայությունը:

Առավելագունս արագ, պարզ և հաճախորդների պահանջմունքներին ընդառաջ` հենց այսպես կարելի է նկարագրել սպառողական վարկերի տամադրման գործընթացը Յունիբանկում:

Հիշեցնենք, որ Յունիբանկը ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով հայաստանյան առաջատար բանկերի թվում է և առաջարկում է շահավետ պայմաններ ինչպես ապառիկ վարկավորման, այնպես էլ` կանխիկ և քարտային վարկերի դեպքում:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև