06.09.2017 17:58
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ»-ի և «Իդրամ» վճարային համակարգի համագործակցության արդյունքում՝ «Իդրամ»-ի բոլոր հարթակներում այսուհետ հնարավոր կլինի իրականացնել «Անելիք Բանկ»–ի տրամադրած վարկերի առցանց մարումներ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
Նոր ծառայությունն «Անելիք Բանկ»ի վարկառուներին հնարավորություն է ընձեռում իրական ռեժիմում իրականացնել վարկերի պարբերական մարումներ «Իդրամ» համակարգի լայն ցանցով օրվա ցանկացած պահի:
«Անելիք Բանկ»-ի տրամադրած վարկերի վայրկենական մարումներ հնարավոր է իրականացնել www.idram.am կայքում, iOS և Android օպերացիոն համակարգերում հասանելի «Իդրամ» բջջային դրամապանակով, 53 մասնաճյուղերում և ավելի քան 160 տերմինալներով:
«Իդրամ» համակարգի միջոցով «Անելիք Բանկ»–ի տրամադրած վարկի մարում իրականացնելիս գումարի փոխանցումը կատարվում է նույն պահին: Ոչ աշխատանքային օրերին և 19:45-ից հետո իրականացված մարումների փոխանցումը կատարվում է հաջորդող բանկային օրը:
«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը`«Credit Bank S.A.L.»–ը, ձեռք է բերել Բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով դրա ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թվականին «Credit Bank S.A.L.»–ի բաժնեմասն աճել է մինչև 89.95 տոկոս, իսկ 2013 թվականին «Credit Bank S.A.L.»–ը միավորել է «Անելիք Բանկ»–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։ Այսօր բանկն ունի երկու բաժնետեր` FISTOCO LTD - 59,7% и "CreditBank S.A.L." – 40,3%։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: