Հայաստանի համախառն պետական պարտքը 2017 թ.–ի հուլիսին ավելացել է 60,8 մլն դոլարով

07.09.2017 15:15
Հայաստանի համախառն պետական պարտքը 2017 թ.–ի հուլիսին ավելացել է 60,8 մլն դոլարով

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի համախառն պետական պարտքը 2017 թ.–ի հուլիսի վերջին կազմել է 6 201.6 մլն դոլար` ամսվա ընթացքում ավելանալով 0,98 տոկոսով կամ 60,8 մլն դոլարով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

ԱՎԾ–ի տվյալներով, հանրապետության արտաքին պետական պարտքը 2017 թ.–ի հուլիսի վերջին կազմել է 4 985 մլն դոլար` ամսվա ընթացքում ավելանալով 42,7 մլն դոլարով։

Արտաքին պետական պարտքի կառուցվածքում մոտ 4 417,5 մլն դոլարը բաժին է հասնում ՀՀ կառավարությանը (35,1 մլն դոլարի աճ), իսկ ԿԲ–ի պարտքը կազմում է 567,4 մլն դոլար (7,6 մլն դոլարի աճ)։

Հայաստանի ներքին պարտքը հուլիսի վերջին կազմել է 1 216,6 մլն դոլար` ավելանալով 18 մլն դոլարով։ Միաժամանակ, մոտ 1 081,9 մլն դոլարը բաժին է հասնում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերին, արտարժույթով պետական պարտատոմսերը կազմել են 125,6 մլն դոլար, ներքին երաշխիքները` 9 մլն դոլար։

Հայաստանի պետական պարտքի անվանական ծավալը, 2017 թ.–ի պետական բյուջեի համաձայն, կկազմի մոտ 6,245 մլրդ դոլար` 2016 թ.–ի արդյունքում գրանցված 5,849 մլրդ դոլարի համեմատ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև