ՀԲ–ի երևանյան գրասենյակը փոխել է ղեկավարին

08.09.2017 17:02
ՀԲ–ի երևանյան գրասենյակը փոխել է ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ուրբաթ ընդունել է Հաշխարհային բանկի Հարավային Կովկասի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում Մերսի Թեմբոնը նախարարին է ներկայացրել Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրեն տիկին Սիլվի Բոսութղոյին և նրա մասնգիտական փորձը՝ տեղեկացնելով, որ վերջինս պաշտոնը ստանձնել է այս տարվա սեպտեմբերի 1-ից։

Նախարարը շնորհավորել է ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրենին՝ հույս հայտնելով, որ կշարունակվի կառույցի և նախարարության միջև արդյունավետ համագործակցությունը։

Նախարարը կարևորել է Համաշարհային բանկի ներդրումը Հայաստանում իրականացված ինստիտուցիոնալ բարեփոխումների գործում և կառույցի աջակցությունը համաշարհային ֆինանսատնտեսական էկոհամակարգում։

Նախարարը հույս է հայտնել, որ ՀԲ-ի աջակցությամբ կշարունակվեն ջանքեր գործարդրվել Հայաստանում տնտեսական կայունություն ապահովելու ուղղությամբ, որը կլինի որակյալ և ներառական։

Հաշխարհային բանկի Հարավային Կովկասի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնն ընդգծել է, որ խիստ ոգևորիչ և վարակիչ է Հայաստանի կառավարության եռանդը, էներգիան և ջանքերը իրականացվող բարեփոխումների նկատմամբ։

Սուրեն Կարայանը Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել է ներդրումների ներգրավման և արտահանման խթանմանն ուղղված քաղաքականությունը։

Կողմերը կարևորել են մասնավոր հատվածի հետ աշխատանքը և պայմանավորվել առավել մանրամասն քննարկումներ անցկացնել առաջիկա անելիքների վերաբերյալ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև