«Կամուրջն» առաջարկում է «Շտապ» միկրովարկը

08.09.2017 20:00
«Կամուրջն» առաջարկում է «Շտապ» միկրովարկը

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը ներդրել է ձեռնարկատիրական/ գյուղատնտեսական «ՇՏԱՊ» վարկատեսակը և բարելավել է գործող բիզնես և գյուղատնտեսական միկրովարկերի պայմանները, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Նոր ներդրված ձեռնարկատիրական և գյուղատնտեսական «ՇՏԱՊ» վարկատեսակը հնարավորություն է տալիս հաճախորդներին 2 ժամում ստանալ մինչև 500,000 ՀՀ դրամի կամ 1,000 ԱՄՆ դոլարի չափով վարկ թե' գյուղատնտեսական և թե' բիզնես նպատակների համար, ընդ որում առանց գրավադրման և առանց երաշխավորի:

«ՇՏԱՊ» վարկատեսակի առավելություններից է նաև այն հանգամանքը, որ ընկերության գործող և նախկինում «ԿԱՄՈՒՐՋ»-ի հաճախորդ հանդիսացող հաճախորդներին այն տրամադրվելու է ավելի մատչելի տոկոսադրույքով:

Գործող` մինչև 3,000,000 ՀՀ դրամ կամ 6000 ԱՄՆ դոլարի բիզնես և գյուղատնտեսական վարկատեսակների պայմանները բարելավվել են. իջեցվել է վարկի տոկոսադրույքը` այսուհետ հաճախորդներին հնարավորություն տալով վարկավորվել թե' գյուղատնտեսական, թե' բիզնես նպատակների համար սկսած 15% տարեկան տոկոսադրույքով` առանց ամսական սպասարկման վճարի գանձման:

Ընդ որում գյուղատնտեսական նպատակով վարկավորման դեպքում 36 ամսվա ընթացքում նշված վարկատեսակը նախատեսում է մինչև 27 ամիս արտոնյալ ժամկետ, որը թույլ կտա հաճախորդներին վարկի գումարի մարումներն իրականացնել անհատական ժամանակացույցով՝ հարմարեցված գյուղատնտեսության սեզոնայնությանը:

«Կամուրջ» ՈւՎԿ–ն Հայաստանում գործող խոշոր վարկային կազմակերպություններից մեկին է։ Այն հիմնադրվել է 2010 թ.–ին Միկրոբիզնեսի զարգացման բարեգործական հիմնադրամի կողմից։ Ընկերությունը 2012 թ.–ի փետրվարին վերակազմավորվել է «Կամուրջ» ՓԲԸ–ի ($1 - 478,25 դրամ)։ -0–


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև