«Մանանա» թեյերը դուրս են գալիս միջազգային շուկա Յունիբանկի ֆինանսավորման շնորհիվ

13.09.2017 13:46
«Մանանա» թեյերը դուրս են գալիս միջազգային շուկա Յունիբանկի ֆինանսավորման շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Մանանա» թեյերի արտադրությամբ զբաղվող ընկերությունը դուրս է գալիս միջազգային շուկա Յունիբանկի ֆինանսավորման շնորհիվ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Մանանա» թեյերի աջակցությամբ օրերս Հայաստան էր ժամանել աշխարհի ամենահայտնի սոմելյեներից մեկը` Ֆրանկ Թոմասը, ով կրում է Եվրոպայի և Ֆրանսիայի լավագույն սոմելյեի տիտղոսը: Այցի շրջանակում Ֆրանկ Թոմասը մասնակցել է ընկերության կողմից արտադրված «Մանանա» օրգանական թեյերի համտեսին, ծանոթացել հայկական թեյաբույսերի վերամշակման և փաթեթավորման յուրահատուկ տեխնոլոգիային:

«Մանանա» թեյերի արտադրության մեջ օգտագործվում է ավելի քան 15 խոտաբույս` դաղձ, նանա, երիցուկ,արևքուրիկ, անթառամ, ռեհան, վարդ և այլն: Հումքի մթերումը կատարվում է Հայաստանի բարձրադիր գոտիների համայնքների գյուղացիների ներգրավմամբ: Այժմ բույսերի հավաքման գործընթացին մասնակցում է ավելի քան 160 որակավորված վայրի քաղի մասնագետ, բայց տնօրինության պլաններում է ընդլայնել ինչպես արտադրության ծավալները, այնպես էլ աշխատակիցների թիվը՝ հասցնելով մինչև 600-ի:

Արտադրության ընդլայնմանն ու նոր աշխատեղերի ստեղծմանը նպաստում են նաև արտադրանքի արտահանման հնարավորությունները: Արդեն մի քանի ամիս է, ինչ «Մանանա» թեյերն արտահանվում են Ռուսաստան և վաճառքի ծավալները գնալով աճում են: Այս տարվա հոկտեմբերին թեյերի առաջին խմբաքանակը կարտահանվի նաև Արաբական Միացյալ Էմիրություններ, իսկ մոտ ապագայում` ԱՄՆ, Գերմանիա և Ֆրանսիա:

«Մանանա ապրանքանիշն ունի երկար տարիների պատմություն, որի ընթացքում գրանցվել են շատ հաջողություններ: Ընկերության բարձրորակ արտադրությունը ընդլայնելու համար առաջացավ ֆինանսական ներդրումների անհրաժեշտություն: Յունիբանկի հետ համագործակցության շնորհիվ ընկերությունն ամբողջովին վերազինվեց և այժմ գտնվում է ISO ստանդարտներին համապատասխան սերտիֆիկացման փուլում, որպեսզի արտադրանքն ընդունելի լինի ինչպես Արևմտյան Եվրոպայի երկրներում, այնպեսէլ` ԱՄՆ-ում: Ընդամենը երեք ամսվա ընթացքում հաջողվեց վերակազմակերպել և արտադրություն, և արտահանում», - նշել է Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ Արարատ Ղուկասյանը:

Ընկերությունն աշխատում է օրգանիկ սերտիֆիկացման կառույցների հսկողության ներքո՝ նրանց կողմից մշտական ստուգայցերով: Ապրանքանիշի օրգանիկ սերտիֆիկացումը համապատասխանում է Եվրոպայի, ԱՄՆ-ի և Կանադայի պահանջներին:

Արտահանումը խթանելու և նորանոր շուկաներ գրավելու համար ընկերությունը համագործակցում է «Վելֆյուժն» միջազգային ընկերության հետ, որը մասնագիտացված է սննդի արտադրության նորարար տեխնոլոգիաների և մարքեթինգի ոլորտում:

«Ի թիվս այլ նախագծերի, հատուկ այս համագործակցության շրջանակում ստեղծել է աշխարհում առաջին մեղրային թեյը: Անարատ մեղրի հետ են խառնված Հայաստանում աճող բույսերը: Այն կարող եք օգտագործել ինչպես, օրինակ, նախաճաշին ` որպես սնունդ, այնպես էլ` որպես թեյ, ավելացնելով վրան տաք ջուր», - նշել է «Վելֆյուժն» ընկերութան տնօրեն Զոհրաբ Մինասյանը:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «UNIHOLDING GG LIMITED» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև