Հայաստանում քննարկվում է հիփոթեքային բեռի թեթևացման հարցը

13.09.2017 16:56
Հայաստանում քննարկվում է հիփոթեքային բեռի թեթևացման հարցը

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի նիստում քննարկել է «Հիփոթեքային վարկավորման մասին» օրինագիծը։

Ինչպես նշեց Հայաստանի ԿԲ փոխբնախագահ Ներսես Երիցյանը, օրինագիծը թույլ կտա ազատ տեղափոխել հիփոթեքային վարկերը մի բանկից մյուսը։ Նա նաև ավելացրեց, որ օրինագիծը թույլ կտա ապահովել վարկավորման թափանցիկությունը։

Ըստ օրինագծի, բանկերը պետք է նշեն բոլոր անհրաժեշտ տոկոսներն ու վճարումները։ Ստորագրելով վարկային պայմանագիր` վարկառուները կստանան յոթօրյա ժամկետ, որի ընթացքում կկարողանան լուծարել այն առանց որևէ տուգանքի։

Օրինագծի ընդունումը նաև թւոյլ կտա վերաֆինասավորել սեփական վարկերն այլ բանկերում։ Այդպիսով, մրցակից բանկերը կկարողանան սպառողին հիփոթեքային նոր վարկեր առաջարկել` հները ժամկետից շուտ մարելու և դրանց ավելի շահավետ պայմաններով անցնելու համար։

Միաժամանակ, եթե առաջին վարկը վերցվել է ավելի քան երեք տարի առաջ, քաղաքացին կկարողանա խուսափել հին բանկին չստացած տոկոսների համար տուգանքներ վճարելուց։

Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով, հիփոթեքային վարկավորումը հուլիսի վերջին կազմել է 187.8 մլրդ դրամ (մեկ ամսում աճը` 0,85%) ($1 - 478.35 դրամ)։  -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև