ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ

22.09.2017 17:24
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով հեռահար բանկային ծառայությունների շրջանակը, գործարկել է բանկային սպասարկման Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ համակարգերը։

Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառաությունը։

Տարածած հաղորդագրությունում նշվում է, որ բջջային բանկն անվճար բջջային հավելված է, որն ապահովում է ֆիզիկական անձ հաճախորդների մշտական հասանելիությունը բանկային ծառայություններին ցանկացած Android կամ iOs բջջային սարքերից: Իսկ ինտերնետ բանկն անվճար և արդիականացված ծառայություն է` նախատեսված ստացիոնար համակարգիչներից օգտվողների համար։

«ՎՏԲ-Հայաստան Բանկի Բջջային և Ինտերնետ բանկ ծառայությունները հնարավորություն են ընձեռում հաճախորդներին կատարել ֆինանսական գործարքներ ցանկացած ժամանակ և ցանկացած հարմար վայրում՝ համակարգչի կամ  բջջային  սարքի ինտերնետին միացված լինելու դեպքում 24/7 ռեժիմով: Դա պարզ, արագ և հուսալի լուծում է ժամանակակից մարդու համար, որը գնահատում է իր ժամանակը», – նշվում է հաղորդագրությունում։

Գործարքները կատարվում են մի քանի քլիկով և պաշտպանված են մեկանգմյա SMS-գաղտնաբառերով։

Բջջային և ինտերնետ բանկինգի համակարգի միջոցով հնարավոր է․

  • կատարել կոմունալ վճարումներ (բջջային ծառայությունների դիմաց կարելի է վճարել ժամանակակից տարբերակով՝ ընտրելով հեռախոսահամարը հեռախոսի կոնտակտների ցանկից)
  • փոխանցել դրամական միջոցներ Բանկի ներսում (հաճախորդի հաշիվների միջև և Բանկի այլ հաճախորդին) և տեղական այլ Բանկերի հաշիվներին
  • մարել վարկեր, համալրել ավանդներ
  • ստանալ փոխանցումներ դրամական փոխանցումների համակարգերով անմիջապես քարտերին/հաշիվներին
  • պատվիրել հետադարձ զանգ Բանկից
  • ուղարկելքարտի/վարկի բացման հայտեր
  • ստեղծել և օգտագործել վճարումների շաբլոններ
  • հետևել եկամուտներին և ծախսերին`ըստ կատեգորիաների
  • բջջային հավելվածը թույլ է տալիս փոխգործել Բանկի հետ`ստանալով տեղեատվություն մոտակա մասնաճյուղերի, բանկոմատների  վերաբերյալ, հետևել փոխարժեքին, ստանալ Տեղեկատվական կենտրոնի աշխատակցի կոնսուլտացիա:

Բջջային բանկինգ ծառայությանը միանալու համար անհրաժեշտ է․

  • մոտենալ հարմար մասնաճյուղ անձը հաստատող փաստաթղթով և ակտիվացնել ծառայությունը՝ մեկանգամյա այցով
  • ունենալ կամ բացել գործող բանկային/քարտային/դեպոզիտ/վարկային հաշիվ
  • ունենալ բջջային սարքեր Android 4.1 և iOS 8.0 և բարձր:
  • բջջային սարքի վրա Play market/AppStore-ից բեռնել Բջջային բանկինգ հավելվածը և ինքնուրույն անցնել գրանցման պրոցեսը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հեռահար բանկային սպասարկման համակարգի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am պաշտոնական կայքում և զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև