ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ժամկետային ավանդներ՝ ամենամսյա պարբերականությամբ ավանդի տոկոսների ստացման հնարավորությամբ

25.09.2017 13:19
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ժամկետային ավանդներ՝ ամենամսյա պարբերականությամբ ավանդի տոկոսների ստացման հնարավորությամբ

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է «Շահավետ» և «Պրոգրես» ֆիզիկական անձանց կողմից ժամկետային ավանդների ներգրավում՝ ամենամսյա պարբերականությամբ տոկոսների վճարման հնարավորությամբ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Ավանդներն ընդունվում են տարեկան հետևյալ տոկոսադրույքներով. ՀՀ դրամ՝ 8.25%, ԱՄՆ դոլար՝2.4 %, Եվրո՝ 0.95%, Ռուբլի՝ 4.5 %։

Կուտակված տոկոսագումարները հաշվեգրվում են ավանդատուի հաշվին յուրաքանչյուր ամիս (30 օրացուցային օր պարբերականությամբ):

Ավանդները կարող են ձևակերպվել ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից առավելագույնը 730 օր ժամկետով:

«Տոկոսագումարը հաճախորդի ցանկությամբ կարող է հաշվեգրվել նաև MasterCard և Visa միջազգային վճարային համակարգերի պլաստիկ քարտերին, որոնք Բանկը ավանդատուներին տրամադրում է որպես նվեր և առանց քարտի սպասարկման ամսական միջնորդավճարի՝ ավանդի գործողության ողջ ժամկետի ընթացքում», – նշվում է հաղորդագրության մեջ։

«Շահավետ» և «Պրոգրես» ավանդների պայմանների մասին ավելի մանրամասն տեղեկատվութոյւն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղային ցանցում, www.vtb.am կայքում կամ զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև