ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Ստեփան Գիշյան» հիմնադրամի աջակցությամբ վերաբացվեց Նոյեմբերյանի նորոգված մարզադպրոցը

26.09.2017 14:41
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Ստեփան Գիշյան» հիմնադրամի աջակցությամբ վերաբացվեց Նոյեմբերյանի նորոգված մարզադպրոցը

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Նոյեմբերյան համայնքի մարզադպրոցը վերանորոգումից հետո կրկին իր դռներն է բացել սահմանամերձ ինը համայնքի մոտ 150 սաների առջև, հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Նախկին անմխիթար վիճակից ոչինչ չի մնացել. «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի և Նոյեմբերյանի համայնքապետարանի համատեղ ջանքերով նորոգվել է մարզադպրոցի տանիքը, փոխվել են պատուհանները, կատարվել են ներքին հարդարման աշխատանքները:

«Ոգևորություն եմ տեսնում թե՛ բնակիչների, թե՛ համայնքի ղեկավարության, թե՛ մարզադպրոցի սաների մոտ. ոգևորված են, քանի որ նոր մարզադպրոցում են կազմակերպելու պարապմունքները: Այս տարի հիմնադրամին ներկայացվել էր շուրջ 130 ծրագիր: Ընտրությունն անչափ բարդ էր, քանի որ մեզ ներկայացված ծրագրերը շատ էին, և բոլորն էլ չափազանց հետաքրքիր: Ընտրված չորս ծրագրերից մեկը այսօր արդեն ամբողջությամբ իրագործված է։ Ծրագիրն ընտրելու ժամանակ մեզ համար շատ կարևոր էր, որ մարզադպրոցի ամբողջական վերանորոգումը իրականացվելու է համայնքապետարանի և հիմնադրամի համատեղ ջանքերով», – ասել է հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը, հավելելով, որ համայնքապետարանի ծրագրին մասնակից լինելու ցանկությունը և պատրաստակամությունը հավելյալ առավելություն էր։

Спортивная школа в Ноемберяне

«Համոզված եմ, որ վերանորոգված մարզադպրոցը մեծ օգուտ կբերի համայնքին թե՛ առողջ ապրելակերպի տեսանկյունից, թե՛ համայնքի երիտասարդների և ոչ միայն նրանց ազատ ժամանակը կազմակերպելու առումով»,– ասել է նա։

Спортивная школа в Ноемберяне

Հիմնանորոգված մարզադպրոցում աշակերտները բասկետբոլ, վոլեյբոլ և բադմինտոն կպարապեն, հաշմանդամություն ունեցող երեխաների համար կբացվի խմբակ շախմատի և շաշկիի պարապմունքներ անցկացնելու համար: Մինչև տարեվերջ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից ստեղծված բարեգործական հիմնադրամը կամփոփի ևս երեք դրամաշնորհային ծրագիր:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև