ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է վճարային տերմինալների ցանցը

28.09.2017 12:34
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է վճարային տերմինալների ցանցը

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է վճարային տերմինալների ցանցը ևավելացրել հերթերի կառավարման համակարգով հագեցած մասնաճյուղերի քանակը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաճախորդների սպասարկման որակի բարձրացման, մասնաճյուղերում հաճախորդների հոսքի արդյունավետ կառավարման, հաճախորդների հավատարմության աճի և ինքնասպասարկման գոտիների ստեղծման նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթերի կառավարման համակարգով վերազինել է լրացուցիչ 10 մասնաճյուղ Երևանում և մարզերում,իսկ մինչև տարեվերջ կապահովի հերթերի կառավարման համակարգի առկայությունը բանկի ողջ մասնաճյուղային ցանցում։

Բանկը նաև տեղադրել է ավելի քան 15 լրացուցիչ վճարային տերմինալ մասնաճյուղերում` որոշ մասնաճյուղերում հասցնելով դրանց թիվը երկուսի, այդպիսով 90% - ի չափով ծածկելով մասնաճյուղային ցանցը հերթերի էլեկտրոնային կառավարման համակարգով և վճարային տերմինալներով:

«Հերթերի կառավարման համակարգն օգնում է Բանկին միաժամանակ լուծել երկու հիմնական խնդիր. ստեղծում և պահպանում է սպասարկման միասնական կորպորատիվ չափորոշիչները և ստեղծում է հարմարավետ սպասարկման մթնոլորտ հաճախորդների համար», – նշվում է բանկի տարածած հաղորդագրության մեջ։

Բացի այդ, վերջերս մեկնարկած EarlyOne ծառայության շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներն ունեն գերազանց հնարավորություն սմարթֆոնների համար հատուկ հավելվածի միջոցով նախապես հեռավար եղանակով ամրագրել հերթ նախընտրելի ժամանակ, ամսաթվին և մասնաճյուղում և սպասարկվել անմիջապես մասնաճյուղ այցելության պահին` առանց հերթում սպասելու:

ՎՏԲ-Հայաստան Բանկը ապահովել է նաև մասնաճյուղային ցանցի 50%-ը անվճար ինտերնետ կապով, ինչի արդյունքում հաճախորդները կկարողանան համատեղել հերթում անցկացված ժամանակը իրենց համար օգտակար զբաղմունքով (կարդալ նորություններ, շփվել հարազատների հետ և այլն):

«Բանկի իրավաբանական և ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներն արդեն իսկ գնահատել են տերմինալների միջոցով բանկային և ոչ բանկային վճարումների իրականցման հարմարավետությունը, ինչը թույլ է տալիս ակնթարթորեն առցանց լիցքավորել իրենց հաշիվները/քարտերը և ավանդները, մարել վարկերը,կատարել կոմունալ և այլ վճարումներ` չսպասելով հերթում», – նշվում է հաղորդագրության մեջ։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև