ArCa հայկական վճարային համակարգը փոխել է տարբերանշանը

03.10.2017 15:55
ArCa հայկական վճարային համակարգը փոխել է տարբերանշանը

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Արմենիան Քարդ» (ArCa) ընկերությունը փոխել է տարբերանշանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

ԱրՔա ապրանքանիշի կերպարանափոխման ժամանակ հաշվի են առնվել համակարգի անցած ճանապարհը, ձեռքբերումները և նվաճումները, որոնք արտահայտված են ճանաչելի դարձած լոգոյի մեջ: Միևնույն ժամանակ համակարգը միտված է զարգացման, առաջընթացի եւ նոր նվաճումների, որոնց խորհրդանիշն է A տառի երկու մասնիկները միավորող վեր սլացող սլաքը:

Տարբերանշանի գույները՝ կապույտ (խաղաղություն) և ծիրանագույն (առատություն և դրան ուղղված աշխատանք) խորհրդանշում են նրա ընդհանուր գաղափարը՝ մշտական զարգացմանն ուղղված խաղաղ եւ արգասավոր աշխատանք:

Նոր տարբերանշանն առաջին հերթին կհայտնվի նոր թողարկվող ԱրՔա չիպային քարտերի վրա, ինչպես նաև ընկերության կայքում:

«Արմենիան Քարդ» ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականի մարտի 16–ին որպես վճարային քարըերի վճարումների ազգային միասնական համակարգ։ Ընկերությունն առաջարկում է ծառայությունների փաթեթ, որը հնարավորություն է ընձեռում բանկերին թողարկել և սպասարկել ArCa, MasterCard, VISA, American Express և Diners Club International քարտեր` օգտագործելով ընկերության պրոֆեսիոնալ աջակցություն, ինչպես նաև ընկերության տեխնիկական, տեխնոլոգիական և ծրագրային հնարավորությունները։ -0-

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև