Աննախադեպ առաջարկ Յունիբանկից` բնակարանների ձեռքբերման վարկ 0% կանխավճարով

04.10.2017 11:19
Աննախադեպ առաջարկ Յունիբանկից` բնակարանների ձեռքբերման վարկ 0% կանխավճարով

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Յունիբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր առաջնային և երկրորդային շուկայում բնակելի կամ բիզնես անշարժ գույքի ձեռքբերման համար` առանց կանխավճարի, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Փոխարենը վարկառուն գրավադրում է լրացուցիչ անշարժ գույք:

«Դասական առանց կանխավճարի» վարկի առավելագույն գումարը կազմում է 150 000 ԱՄՆ, ժամկետը` 20 տարի, իսկ տոկոսադրույքը` սկսած 11.7% տարեկան:

«Հաշվի առնելով առանց կանխավճարի հիփոթեքային վարկերի հանդեպ բնակչության մեծ պահանջարկը` Յունիբանկը հայտարարում է նաև հատուկ ակցիա, որի շրջանակում կարելի է ձեռքբերել բնակարաններ ք. Երևան, Լվովյան 14 հասցեում գտնվող նորակառույց բազմաբնակարանային շենքում արտոնյալ պայմաններով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, կանխավճարը կազմում է 0%, տոկոսադրույքը` 9.5% տարեկան, ժամկետը` մինչև 20 տարի:

«Բնակչության պահանջմունքների ուսումնասիրության նպատակով մեր կողմից պարբերաբար իրականացվում են շուկայի հետազոտություններ, որոնց արդյունքում բանկում մշակվում են համապատասխան գործիքներ: Առանց կանխավճարի վարկի առկայությունը հիփոթեքային վարկերն առավել մատչելի է դարձնում բնակչության լայն զանգվածի համար, որն ունի կայուն եկամուտ, սակայն չունի բավարար խնայողություններ բնակարան ձեռքբերելիս կանխավճար կատարելու համար: Այս վարկը նախատեսված է հենց այս հաճախորդների համար: Ծառայությունների առաջարկման այս ճկուն մոտեցման շնորհիվ Յունիբանկը շարունակում է պահպանել իր դիրքերը հիփոթեքային վարկավորման շուկայում` հանդիսանալով առաջատարներից մեկը», - նշել է Յունիբանկի մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև