Գնաճը 2017 թվականի 9 ամիսների ընթացքում կազմել է 0,6%

04.10.2017 19:48
Գնաճը 2017 թվականի 9 ամիսների ընթացքում կազմել է 0,6%

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2017 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 0.6-տոկոսանոց գնաճ է գրանցվել: Այդպիսի տվյալներ է տրամադրել Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:

Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում պարենամթերքի (ներառյալ ալկոհոլը և ծխախոտային արտադրանքը) գներն աճել են 3.8 տոկոսով, իսկ ոչ պարենամթերքի և ծառայությունների սակագները նվազել են, համապատասխանաբար, 2.6 և 1.4 տոկոսով:

ԱՎԾ-ի տվյալներով, սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է 0.2 տոկոսանոց գնաճ, ինչը հիմնականում պայմանավորված է եղել ոչ պարենային մթերքի 1.3-տոկոսանոց աճով:

Սեպտեմբերին գնաճը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ կազմել է մեկ տոկոս:

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում 2017 Թվականին գնաճը ծրագրված է 4 տոկոսի (±1,5%) մակարդակում, իսկ ՀՆԱ աճը` 3.2 տոկոսի մակարդակում: -0-

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև