Թալանել են «Կոնվերս բանկի» մասնաճյուղը

09.10.2017 13:36
Թալանել են «Կոնվերս բանկի» մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Քիչ առաջ թալանել են «Կոնվերս բանկի» «Սայաթ–Նովա» մասնաճյուղը։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանը, քննչական խումբը տեղում աշխատում է։

«Ոստիկանները նոր են ժամանել դեպքի վայր, աշխատում են, այս պահին այլ մանրամասներ հաղորդել չեմ կարող», – ասաց Ջանոյանը։

Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, անհայտ անձը բանկում սպառնացել է պայթեցնել ինքն իրեն և հափշտակել է 60 հազար եվրո:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև