Մոսկովյան բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել

09.10.2017 15:05
Մոսկովյան բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մոսկվայի բորսայի արժութային շուկայի դեպարտամենտի զարգացման վարչության պետ Դմիտրի Պիսկուլովը նշել է, որ մինչև 2020 թվականը կարող են կազմակերպվել առուվաճառքներ վիետնամանակ դոնգոյով, իրանական ռիալիով և հայկական դրամով։

Ինչպես նշում է «Կոմերսանտը», հղում անելով Reuters–ին, Պիսկունովը հայտնել է նաև, որ բորսան նախատեսում է հաջորդ տարի առուվաճառքներ կազմակերպել ճապոնական իենով և թուրքական լիրայով։

Պիսկուլովի խոսքով, իեն–ռուբլի զույգի առուվաճառքը կառաջարկվի 2018 թ.–ի սկզբին, իսկ լիրա–ռուբլի զույգինը`` 2018 թ.–ի կեսերին։

Այսօր մոսկովյան բորսայում առուվաճառք է իրականացվում ամերիկյան դոլարով, եվրոյով, բրիտանական ֆունտով, շվեյցարական ֆրանկով, հոնկոնգյան դոլարով, չինական յուանով, բելառուսական ռուբլով, ղազախական տենգեով։ Օգոստոսի 21–ից դադարվեց ուկրաինական գրիվայի առուվաճառքը։

Մոսկովյան բորսայի ֆինանսական արդյունքները 2017 թվականի առաջին կիսամյակում ավելի բացասական էին, քան մեկ տարի առաջ։ Զուտ շահույթի անկումը տեղի ունեցավ տոկոսային եկամուտների էական անկման ֆոնին, որն

ուղեկցվում էր խմբի ծախսերի ավելացմամբ։ Չնայած, որ միջնորդավճարային եկամուտներն աճում էին, սակայն այդ աճի տեմպերը բավարար չէին հաճախորդների կողմից տեղաբաշխվող միջոցների արդյունքում եկամուտների կրճատումը հավասարակշռելու համար։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև