ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ օժանդակել է Բերքի տոնին Վանաձորում

10.10.2017 15:40
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ օժանդակել է  Բերքի տոնին Վանաձորում

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ Վանաձոր քաղաքում կայացավ ավանդական  դարձած «Բերքի տոնը»:

«Այս տոնը ֆերմերների ստեղծած բերքի արդյունքն է, մեր գործընկերներն են այս բերքը աճեցրել, ու այսօր բոլորս հպարտանում ենք համատեղ կատարված աշխատանքի արդյունքով: Բանկի ստեղծման ժամանակ գլխավոր նպատակը եղել է հայ գյուղացուն աջակցելը, և շատ կարևոր է, որ մենք այսօր դա անում ենք ոչ միայն ֆինանսավորմամբ, այլ նաև ֆերմերներին առաջարկում ենք գյուղատնտեսության տարբեր ոլորտներում կիրառվող նորարարական լուծումներ, աջակցում ենք տնտեսություններում առաջադեմ տեխնոլոգիաների ինտեգրման հարցում» ,-իր խոսքում նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ԼՈՌԻ մասնաճյուղի կառավարիչ Արա Դավթյանը։

Նա կարևորեց բանկի կողմից  գյուղացիների ֆինանսական կրթության բարձրացման ուղղությամբ իրականացվող դասընթացները, համոզմունք հայտնելով, որ այդ շղթան  դրական  արդյունք է տալու։

«Բերքի տոնին» ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առանձին տաղավար ուներ, որտեղ  ներկայացված էին բանկի կողմից ֆերմերների համար նախատեսված լավագույն առաջարկները:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-

 

 

 

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև