ՎՏԲ–Հայաստան Բանկի կանոնադրական կապիտալը կավելանա 10 մլրդ դրամով

17.10.2017 17:05
ՎՏԲ–Հայաստան Բանկի կանոնադրական կապիտալը կավելանա 10 մլրդ դրամով

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 10 մլրդ դրամով բանկի սովորական լրացուցիչ անվանական բաժնետոմսերի տեղաբաշխման շնորհիվ ։

Համապատասխան որոշումը նախօրեին ընդունվել է «ՎՏԲ» ԲԲԸ–ի տնօրենների խորհրդի կողմից։

Ըստ «ՎՏԲ» ԲԲԸ–ի կայքում հրապարակված տեղեկատվության, նախատեսվում է, որ ՎՏԲ–ն ձեռք կբերի «ՎՏԲ–Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի առնվազն 925 925 սովորական անվանական բաժնետոմս այն գնով, որը սահմանվում է ՀՀ օրենսդրությամբ և «ՎՏԲ–Հայաստան բանկ» ՓԲԸ–ի կանոնադրությամբ։

Ընդ որում «ՎՏԲ– Բանկ Հայաստան» ՓԲԸ–ի կանոնադրական կապիտալում «ՎՏԲ» ԲԲԸ–ի բանկի մասնաբաժինը կպահպանվի 100%–ով։

Ինչպես «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը մեկնաբանեցին «ՎՏԲ–Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունից, կանոնադրական կապիտալի համալրումն իրականացվում է վարկային կազմակերպության ռազմավարական զարգացման ծրագրի համաձայն։

«ՎՏԲ–Հայաստան Բանկի 10 մլրդ ՀՀ դրամով կապիտալի համալրումը իրականացվում է համաձայն բանկի ռազմավարական զարգացման ծրագրի։ Կապիտալի համալրումը նպատակաուղղված է 2018թ-ին բանկի գործունեության զարգացմանը, բանկի կողմից տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանը, ինչպես նաև շուկայում բանկի զբաղեցրած դիրքի ամրապնդմանը», – նշում են ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ։

Համաձայն «ՎՏԲ–Հայաստան Բանկի» եռամսյակային ցուցանիշների, բանկի ընդհանուր կապիտալը 2017 թ.–ի 9 ամսում կազմել է 29,9 մլրդ դրամ, ակտիվները`227,6 մլրդ դրամ, իսկ պարտավորությունները` 197,7 մլրդ դրամ, ($1-481, 32 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև