«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի 2017 թ.–ի 3-րդ եռամսյակի մամուլի վարկանիշը

18.10.2017 15:59
«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի 2017 թ.–ի 3-րդ եռամսյակի մամուլի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ. 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի 2017 թ.–ի 3-րդ եռամսյակի մամուլի վարկանիշը, որի արդյունքներով, առաջատարներն են` 1. Անելիք բանկը 2. «Պրոմեթեյ» բանկը, 3. ՎՏԲ–Հայաստան բանկը, 4. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ–ը, 5. Արդշինբանկը։

Հարկ է նշել, որ «ԱՌԿԱ»-ի 2017 թ.-ի երկրորդ եռամսյակի մամուլի վարկանիշում 17 առևտրային բանկերից մամուլի տեղեկատվություն է արձանագրվել 15 բանկերի վերաբերյալ։

Բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը (ԸՎՑ), որը բնութագրում է տեղեկության որակը՝ կախված դրա ուղղվածությունից, կազմել է 799,8` 2016 թ.–ի երրորդ եռամսյակի ցուցանիշի համեմատ նվազելով 3,1 տոկոսով (բոլոր բանկերի ԸՎՑ–ն 2016 թ.–ի երրորդ եռամսյակում կազմել է 825,3)։ Միաժամանակ, 2017 թ.–ի երկրորդ եռամսյակի համեմատ, բանկերի ԸՎՑ–ն նվազել է 6,6 տոկոսով (բոլոր բանկերի ԸՎՑ–ն 2017 թ.–ի երկրորդ եռամսյակում կազմել է 855,9)։

Հինգ առաջատար բանկերի ընդհանուր վերջնական վարկանիշը 2017 թ.–ի երրորդ եռամսյակում,  2016 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է` 725,21–ից  դառնալով 535,8 (ԸՎՑ–ն 2017 թ.–ի երկրորդ եռամսյակում կազմել է 602,2)։

Հինգ առաջատար բանկերի ընդհանուր մասնաբաժինը մամուլի վարկանիշի ընդհանուր ծավալից կազմել է 67 տոկոս (ԸՎՑ–ն 2016 թ.–ի երրորդ եռամսյակում կազմել է 88%, իսկ 2017 թ–ի երկրորդ եռամսյակում`70%։

Տեղեկատվական արձագանքներն առանձնացնելու համար «ԱՌԿԱ» գործակալությունն օգտագործել է «Գոլոս Արմենիի», «Հայաստանի Հանրապետություն», «Առավոտ», «Հայկական Ժամանակ», «Հայոց աշխարհ», «Իրավունք», «Երկիր», «168 ժամ», «Ժամանակ», «Ժողովուրդ» տպագիր լրատվամիջոցների նյութերը։ Էլեկտրոնային աղբյուրներից ընտրվել են Panarmenian–ը, ARKA–ն, Newsarmenia–ն, Armbanks–ը, Banks–ը, Banker–ը, Arminfo–ն, Finport–ը, Panorama–ն, Lragir–ը.

«ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշը հաշվարկվում է ոչ թե ֆինանսատնտեսական ցուցանիշներով, այլ բանկային գործունեության փաստերով, որոնց մասին հաղորդվում է զանգվածային լրատվամիջոցներում։ Արդյունքում, որքան բարձր է բանկի գործունեության վերաբերյալ փաստացի տեղեկության աստիճանը, այնքան ավելի արդյունավետ է նրա հաղորդակցային քաղաքականությունը։ Մամուլի վարկանիշը կազմելիս գովազդային բնույթի տեղեկությունը չի ուսումնասիրվում և չի վերլուծվում։

Ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ «Բանկերի մամուլի վարկանիշ» տեղեկագրում (#03 (31), 2017 թ.–ի երրորդ եռամսյակ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև