ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Աշնանային խնայողություններ» ակցիան

23.10.2017 13:09
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Աշնանային խնայողություններ» ակցիան

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է հատուկ առաջարկ՝ ֆիզիկական անձանց համար ավանդների մասով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Սկսած 2017 թ.–ի հոկտեմբերի 23–ից ՎՏԲ-Հայաստան Բանկում AMD և USD արժույթներով «Շահավետ» և «Պրոգրեսիվ» ավանդները ձևակերպելիս գործելու են «Աշնանային խնայողություններ» ակցիայի պայմանները:

Ակցիայի շրջանակում նշված ավանդների համար գործում են բարձր տոկոսադրույքներ. AMD-ով ավանդների տոկոսադրույքները` մինչև 10%, USD-ով՝ մինչև 3%: Հաճախորդների հարմարավետության բարձրացման նպատակով Բանկում գործում է նաև ամսական պարբերականությամբ ավանդների տոկոսները ստանալու հնարավորություն:

Ակցիայի ժամկետը մինչև 2017 թ.–ի դեկտեմբերի 25–ն է։

««Շահավետ» և «Պրոգրեսիվ» ավանդները կարող են ձևակերպել ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք առավելագույնը 730 օր ժամկետով: «Շահավետ» ավանդն ունի ավելի բարձր եկամտաբերություն, սակայն չի նախատեսում միջոցների մուտքագրում և ելքագրում ավանդի գործողության ընթացքում: «Պրոգրեսիվ» ավանդը նախատեսում է միջոցների համալրում, ինչը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին աստիճանաբար կուտակել միջոցներ կոնկրետ նպատակներով ու միաժամանակ ստանալ ավանդի մնացորդի տոկոսները», – նշվում է բանկի տարածած հաղորդագրության մեջ։

Վերոնշյալ ավանդները ձևակերպելիս Բանկը տրամադրում է հաճախորդներին նվեր՝ VISA կամ MasterCard պլաստիկ քարտ:

Ավելի մանրամասն տեղեկություններ ակցիայի պայմանների վերաբերյալ կարելի է իմանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղային ցանցում, www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև