Ամերիաբանկը դրամի ապակայունացման պատճառներ չի տեսնում

24.10.2017 15:51
Ամերիաբանկը դրամի ապակայունացման պատճառներ չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական արժույթի փոխարժեքի ապակայունացման պատճառներ չկան, երեքշաբթի լրագրողներին ասաց Ամերիաբանկի Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը։

Նրա խոսքով, հայկական դրամն այսօր բավականին կայուն վիճակում է։

«Հայաստանում փոխարժեքի հետ կապված իրավիճակն այս պահին կայուն է, և ես չեմ տեսնում ազգային արժույթի փոխարժեքի ապակայունացման առիթ։ Չեմ ցանկանում կանխատեսումներ անել, սակայն կտրուկ տատանումների պատճառներ այս պահին չկան», – ասաց Բարսեղյանը։

2017 թ.–ի մարտին ԿԲ–ն դադարեցրեց դրամային քաղաքականության թուլացումը`վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանելով 6 տոկոսի մակարդակում։ 2016 թ.–ի ընթացքում տոկոսադրույքը 8 անգամ նվազեցվել է։

Այսօր հայկական դրամն արժեզրկման միտում է գրանցում։ ԿԲ–ի տվյալներով, դրամն արժեզրկվում է արդեն ավելի քան երկու շաբաթ շարունակ, հանրապետությունում դոլարն ամրապնդվում է հոկտեմբերի 3–ից։ Այդ ընթացքում դրամն արժեզրկվել է 0,88 տոկոսով, և այսօր 1 դոլարն արժե 482,25 դրամ։ Միաժամանակ դոլարի փոխարժեքը հունվարին կազմում էր 486,01 դրամ, հունիսին այն նվազեց` հասնելով 483,36 դրամի, իսկ սեպտեմբերին կազմեց 478,24 դրամ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև