ՎՏԲ –Հայաստան Բանկը գործարկում է ակցիա վարկային քարտերի քարտապանների համար

25.10.2017 18:05
ՎՏԲ –Հայաստան Բանկը գործարկում է ակցիա վարկային քարտերի քարտապանների համար

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ –Հայաստան Բանկը հայտարարում է «Ամսվա հաջողակ» ակցիա Companion card վարկային քարտերի քարտապանների համար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

2017թ. հոկտեմբերի 25-ից մինչև 2018թ. ապրիլի 25-ն օգտվելով վարկային քարտերից և առավելագույնս օգտագործելով վերջիններիս վարկային սահմանաչափերը` Բանկի հաճախորդները կկարողանան յուրաքանչյուր ամիս ստանալ դրամական մրցանակներ 100 հազար ՀՀ դրամ գումարի չափով:

«Ամսվա հաջողակ» ակցիայի մասնակից կդառնան ինչպես նոր, այնպես էլ գործող ֆիզիկական անձ հաճախորդները, ովքեր ունեն Companion card վարկային քարտեր չօգտագործված վարկային սահմանաչափերով:

Companion card-ը վարկային քարտ է, որը տրամադրվում է այն հաճախորդներին, ովքեր ՎՏԲ – Հայաստան Բանկում ստացել են հիփոթեք, ավտովարկ, ապառիկ, սպառողական վարկ «Ունիվերսալ»` գույքային ապահովմամբ, սպառողական վարկ «Ունիվերսալ» առանց գույքային ապահովման։

Մասնակիցները կբաժանվեն 2 խմբերի. 50,000 – 400,000 ՀՀ դրամ (ներառյալ) վարկային սահմանաչափ ունեցող հաճախորդներ և  400,000 ՀՀ դրամից բարձր վարկային սահմանաչափ ունեցող հաճախորդներ:

«Յուրաքանչյուր խմբի համար սահմանվում է ամսական մեկական մրցանակ` 100 հազար ՀՀ դրամ գումարի չափով: Ակցիայի յուրաքանրյուր ամսվա ավարտին (ակցիան տևում է 6 ամիս) յուրաքանչյուր խմբում հաղթող են ճանաչվում այն քարտապանները, ովքեր ակցիայի յուրաքանչյուր ամսվա ընթացքում կապահովեն վարկային գծի ամենամեծ գումարի չափով օգտագործում», – նշվում է բանկի հաղորդագրության մեջ։

Մրցանակը տրամադրվում է հաճախորդի Բանկում գործող քարտային հաշվին:

«Ամսվա հաջողակ» ակցիայի պայմանների և կանոնների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ Բանկի կայքում, մասնաճյուղերում և զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն 87-87 հեռախոսահամարին:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև