HSBC–ի շահույթը III եռամսյակում աճել է 448%–ով` հասնելով 4.62 մլրդ դոլարի

30.10.2017 11:42
HSBC–ի շահույթը III եռամսյակում աճել է 448%–ով` հասնելով 4.62 մլրդ դոլարի

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մինչև հարկերի վճարումը HSBC բանկի շահույթը III եռամսյակի արդյունքում տարեկան արտահայմամբ աճել է 448%–ով` հասնելով 4,62 մլրդ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 843 մլն դոլարի համեմատ, հաղորդում է RNS–ը` հղում անելով բանկին։

Մինչև հարկերի վճարումը գրանցված շահույթը հունվար–սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 41 տոկոսով` հասնելով 14,86 մլրդ դոլարի։

Ընդհանուր առմամբ ինը ամսվա արդյունքում բանկային խմբի հասույթը կազմել է 39,1 մլրդ դոլար։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև