Լավ լուր ավտոսեփականատերերի համար. ԱՊՊԱ-ն նաև on-line՝ 5%-ով ցածր ապահովագրավճարով

01.11.2017 15:06
Լավ լուր ավտոսեփականատերերի համար. ԱՊՊԱ-ն նաև on-line՝ 5%-ով ցածր ապահովագրավճարով

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ ավտոսեփականատերերը այսուհետ կարող են ցանկացած ապահովագրական ընկերության հետ ԱՊՊԱ պայմանագրեր կնքել նաև առցանց (on-line) եղանակով և ստանալ 5% զեղչ, հայտնում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն։

«ԱՊՊԱ պայմանագրի on-line կնքումը պարզ գործընթաց է և տևում է առավելագույնը 3-ից 4 րոպե։ ԱՊՊԱ պայմանագրի on-line կնքման վճարումն իրականացվում է պայմանագրի կնքման պահին՝ ցանկացած վճարային քարտի միջոցով։ ԱՊՊԱ պայմանագրի on-line կնքումից անմիջապես հետո ապահովագրության վկայագիրն ուղարկվում է վկայագրում նշված՝ Ապահովադրի էլեկտրոնային հասցեին», – հայտնում են Բյուրոյից։

«Հիշեցնում ենք, որ ԱՊՊԱ ապահովագրության վկայագրի թղթային կամ տպված տարբերակն ավտոմեքենաներում պահպանելը պարտադիր չէ: Ճանապարհային ոստիկանությունն ավտոմեքենաների վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագրերի առկայությունը ստուգում է Ճանապարհային ոստիկանության և ԱՊՊԱ տեղեկատվական համակարգերի միջև իրական ժամանակի ռեժիմում (on-line) իրականացվող հարցումների միջոցով: ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքման համար կարող եք այցելել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի www.appa.am պաշտոնական կայքի «ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքում» բաժին, www.aswa.am կայք կամ ցանկացած ապահովագրական ընկերության պաշտոնական կայք», – նշվում է տարածած հաղորդագրությունում։

Ինչպես նշվում է Բյուրոյի պաշտոնական էջում, առաջիկա 1-2 ամիսների ընթացքում նախատեսվում է ԱՊՊԱ պայմանագրերի on-line կնքման հնարավորություն ստեղծել նաև կանխիկի ընդունման հնարավորությամբ վճարային տերմինալների, մասնավորապես՝ «Թել-Սել», «Իզի Փեյ», «Մոբի Դրամ» և «Իդրամ» կազմակերպությունների վճարային տերմինալների միջոցով, ինչի մասին Բյուրոյի կողմից լրացուցիչ կիրազեկվի։ –0–

 


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև