Հայաստանի բանկերի ավանդները սեպտեմբերին նվազում են արձանագրել

01.11.2017 19:05
Հայաստանի բանկերի ավանդները սեպտեմբերին նվազում են արձանագրել

 

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերում սեպտեմբերին գրանցված համախառն ավանդները նվազել են 2,1 տոկոսով` կազմելով 2 479,8 մլրդ դրամ։ Նման տվյալներ են ներկայացված ՀՀ ԿԲ–ի կայքում։

Հայաստանի բանկերում ավանդների նվազումը պայմանավորված է ոչ ռեզիդենտների ավանդների անկմամբ (10,2%–ով)` հասնելով մինչև 541,5 մլրդ դրամի։

ԿԲ–ի տվյալներով, ռեզիդենտների ավանդները սեպտեմբերին կազմել են 1 938,4 մլրդ դրամ (0,42%–ի աճ)։

Միաժամանակ, դրամային ավանդներն ավելացել են 0,4%–ով` հասնելով 828,7 մլրդ դրամի, իսկ արտարժույթով ավանդները` 0,43%–ով` հասնելով 1 109,7 մլրդ դրամի ($1- 483.06 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև