Հայաստանի բանկերի ժամկետանց վարկերը սեպտեմբերին կրճատվել են 4%–ով

02.11.2017 13:12
Հայաստանի բանկերի ժամկետանց վարկերը սեպտեմբերին կրճատվել են 4%–ով

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերում ժամկետանց վարկերի ծավալը 2017 թ.–ի սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, կրճատվել է 4%–ով`հասնելով 37,87 մլրդ դրամի, հաղորդում է ՀՀ ԿԲ–ն։

Միաժամանակ, հաշվետու ամսում երկարացված վարկերը նվազել են 8,6%–ով`կազմելով 125,3 մլրդ դրամ։

Բանկերի վարկային ներդրումները սեպտեմբերի վերջին կազմել են 2 331,8 մլրդ դրամ (0,37 տոկոսի անկում), որից 1 475,2 մլրդ դրամն` արտարժույթով և 856,6 մլրդ դրամը` դրամով։

Գումարային արտահայտմամբ վարկերի համախառն մեծությունը սեպտեմբերի վերջին հայկական բանկերում կազմել է 2 495 մլրդ դրամ (0.01 տոկոսի անկում)։

Հայաստանում այսօր գործում է 17 բանկ ($1 483.06 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև