Փոխվել է Յունիբանկի վարչության նախագահը

07.11.2017 17:48
Փոխվել է Յունիբանկի վարչության նախագահը

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Յունիբանկ» ԲԲԸ–ում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ այդ փոփոխությունների, նոյեմբերի 6–ից բանկի Վարչության նախագահի տեղակալ- Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն, Վարչության անդամ Մեսրոպ Հակոբյանը նշանակվել է բանկի Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։

Մեսրոպ Հակոբյանն աշխատում է Յունիբանկում 2004թ.-ից, ունի ավելի քան 15 տարվա արդյունավետ աշխատանքային փորձ ՀՀ բանկային համակարգում:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ «Յունիբանկ» ԲԲԸ-ի Վարչության նախագահ Վարդան Աթայանը կզբաղեցնի «Յունիբանկ»-ի Խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը և կհամակարգի բանկի հետագա զարգացման ռազմավարական խնդիրները:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև