08.11.2017 13:40
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության միջազգային համախառն պահուստները 2017 թ-ի հոկտեմբերին կազմել են 2118,8 մլն դոլար` մեկ ամսում ավելանալով 1,2% կամ 25,9 մլն դոլարով: Այս մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալները:
Ազատ փոխարկվող արժույթով արտաքին ակտիվները 2017 թ-ի հոկտեմբերին կազմել են 2117,8 մլն դոլար: Կարգավորիչի տվյալներով` ԱՄՀ–ի (SDR) փոխառության հատուկ իրավունքները հաշվետու ժամանակահատվածի վերջին կազմել են 0,9 մլն դոլար ($1 – 485,74 դրամ): –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: