«Յունիբանկ»–ում կատարվող նոր նշանակումներն ուղղված են բանկի հետագա զարգացմանը

09.11.2017 16:46
«Յունիբանկ»–ում կատարվող նոր նշանակումներն ուղղված են բանկի հետագա զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Յունիբանկ»–ում նոր նշանակումներն ուղղված են բանկի հետագա զարգացմանը և ֆինանսական շուկայում դիրքերի ամրապնդմանը, նշել է «Յունիբանկ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը։

«Յունիբանկ» ԲԲԸ-ի խորհուրդը որոշում է ընդունել բանկի Վարչության կազմում կատարել կադրային փոփոխություններ և բարձրացնել թոփ-մենեջերների պաշտոնները: Բանկի խորհրդի որոշման համաձայն, բանկի վարչության նախագահի տեղակալ, օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Մեսրոպ Հակոբյանը նշանակվել է Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար», – հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Մինչ այժմ Վարչության նախագահի պաշտոնը զբաղեցնող Վարդան Աթայանն ընդունել է բանկի Խորհրդի առաջարկը` ստանձնել «Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնը և համակարգել բանկի հետագա զարգացման ռազմավարական խնդիրները:

«Վստահ եմ, որ Վարդան Աթայանի և Մեսրոպ Հակոբյանի հետ մեր հետագա համատեղ աշխատանքի շնորհիվ Յունիբանկը կշարունակի իր առաջխաղացումն ու ընդլայնումը», – նշեց Զաքարյանը։

«Վարչության նախագահի պաշտոնում Վարդան Աթայանի գործունեության 16 տարվա արդյունքում բանկում կատարվել է հսկայական աշխատանք: Մեզ հաջողվել է ստեղծել կառավարման արդյունավետ համակարգ և գրանցել տպավորիչ արդյունքներ ինչպես մանրածախ, այնպես էլ կորպորատիվ բիզնեսի ոլորտներում:

Յունիբանկը Հայաստանում դարձավ առաջին բանկը, որն անցկացրեց IPO, իր բաժնետոմսերը ցուցակեց NASDAQ OMX Armenia բորսայում և բաժնետերերին վճարեց շահութաբաժիններ` 12.9% տարեկան եկամտաբերությամբ», – նշվում է տարածած հաղորդագրությունում», – հայտնում են մամուլի ծառայությունից:

«Վստահ եմ, որ Խորհրդի կազմում Վարդան Աթայանի և որպես Վարչության նախագահ` Մեսրոպ Հակոբյանի հետ մեր համատեղ ակտիվ աշխատանքի շնորհիվ Յունիբանկը հետագայում ևս կշարունակի իր առաջխաղացումն ու ընդլայնումը», - ասաց Գագիկ Զաքարյանը:

Նշվում է, որ Մեսրոպ Հակոբյանն աշխատում է Յունիբանկում 2004թ.-ից, ունի ավելի քան 15 տարվա արդյունավետ աշխատանքային փորձ ՀՀ բանկային համակարգում: Նրա պատասխանատվության շրջանակում էին մասնաճյուղային ցանցի և տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարումը, օպերացիոն գործունեությունը, քարտային բիզնեսը, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաները:

Գագիկ Զաքարյանն ընդգծեց, որ բանկը հավատարիմ է մնում ղեկավարության կազմում սերնդափոխության սկզբունքներին և ձգտում է ստեղծել առաջխաղացման բոլոր անհրաժեշտ պայմաններն այն երիտասարդ մասնագետների համար, որոնք պատրաստ են և կարող են ստանձնել ավելի մեծ պատասխանատվություն:

«Նշանակման ժամանակ հաշվի ենք առել Մեսրոպ Հակոբյանի աշխատանքի փորձը, արդյունավետությունը և գործարար որակները: Այս որոշումը կայացրել ենք նաև` ելնելով բանկի հետագա ռազմավարական ծրագրից, որն ուղղված է բանկի տեխնոլոգիական հագեցվածության բարձրացմանը և նորարարական լուծումների ներդրմանը», - հավելեց Զաքարյանը:

« 2017թ.-ի երրորդ եռամսյակի տվյալներով, Յունիբանկը դրական ֆինանսական արդյունք է գրանցել բոլոր հիմնական ուղղություններով և շարունակել է շահույթի ապահովումը: Բանկի ակտիվները գերազանցել են 189 մլրդ ՀՀ դրամը, պարտավորությունները` 153,5 մլրդ ՀՀ դրամը: Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 35,4 մլրդ դրամ», – նշվում է հաղորդագրությունում:

Moody’s Investors Service միջազգային գործակալությունն ընթացիկ տարվա սեպտեմբերին Յունիբանկին շնորհել է B2 վարկանիշը, կանխատեսումը` կայուն:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև