ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցել է «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին

09.11.2017 18:29
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցել է «ՀՀ բանկեր,  ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ  Էքսպո» ընկերության կազմակերպած «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին։

Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, երկօրյա ցուցահանդեսը մեկնարկել է նոյեմբերի 9-ին Երևանի քաղաքապետարանի Պատմության թանգարանի տարածքում:

«Ցուցահանդեսին մասնակցեցին Հայաստանի առաջատար բանկային և ֆինանսական կազմակերպությունները: Անցկացվող ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրվեցին բանկային ոլորտի ձեռքբերումները, բանկային նոր պրոդուկտներ և ծառայություններ», – հայտնում են մամուլի ծառայությունից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացրեց ցուցահանդեսին բանկային ծառայությունների ու պրոդուկների ամբողջական շարք: Բանկի ներկայացուցիչները ցուցահանդեսի հյուրերին ներկայացրել են ֆիզիկական անձանց տրամադրվող ծառայությունների ողջ սպեկտրը: Հատուկ ուշադրություն է դարձվել բանկի վերջին պրոդուկտներից մեկին՝ «Մարդիկ գործի» արտոնյալ սպասարկման համալիր ծրագրին, որը հատուկ մշակված է պետական ծառայողների, ՏՏ ընկերությունների, հեռահաղորդակցական օպերատորների, պետական ուժային կառույցների, նախարարությունների, առողջապահության և կրթության ոլորտների աշխատակիցների համար: Դառնալով ծրագրի մասնակից, հաճախորդները ստանում են բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ արտոնյալ պայմաններով», – ասված է տարածած հաղորդագրությունում:

Նշվում է, որ ներկայացվել է նաև Բջջային բանկ նոր պրոդուկտը, որը դարձել է պահանջված հաճախորդների շրջանում՝ շնորհիվ զարգացած հնարավորությունների, որոնք բավարարում են ժամանակակից հաճախորդների պահանջներին:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև