Յունիբանկն ավարտել է 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսերի տեղաբաշխումը

13.11.2017 19:23
Յունիբանկն ավարտել է 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսերի տեղաբաշխումը

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Յունիբանկը հաջողությամբ ավարտեց 5.75% տարեկան եկամտաբերությամբ դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման գործընթացը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես հայտնում են բանկից, հերթական թողարկման ծավալը կազմել է 5 մլն ԱՄՆ դոլար:

Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ, իսկ պարտատոմսերի մարումը` 11.09.2020թ.-ին: Նախատեսված է, որ այս թողարկումը ևս կցուցակվի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ի բորսայում:

Յունիբանկի դոլարային պարտատոմսերն ընդգրկված են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ի հիմնական (Abond) ցուցակում: Ցուցակումը հնարավորություն է տալիս սկսելու պարտատոմսերի շրջանառությունը բորսայում և իրականացնելու հասցեական և ռեպո գործարքներ:

Ներդրումային գործիքներ առաջարկելով հասարակությանը` Յունիբանկը ստեղծում է խնայողությունների շահավետ և երկարաժամկետ ներդրման լրացուցիչ հնարավորություն: Ներդրողների զգալի հետաքրքրությունը բանկի պարտատոմսերի և բաժնետոմնսերի նկատմամբ փաստում է բանկի գործունեության հանդեպ բնակչության բարձր վստահության և Յունիբանկի արդյունավետ և հեռանկարային ռազմավարության մասին:

2017թ.-ի երրորդ եռամսյակի տվյալներով, Յունիբանկը դրական ֆինանսական արդյունք է գրանցել բոլոր հիմնական ուղղություններով և շարունակել է շահույթի ապահովումը: Բանկի ակտիվները գերազանցել են 189 մլրդ ՀՀ դրամը, պարտավորությունները` 153,5 մլրդ ՀՀ դրամը: Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 35,4 մլրդ դրամ:

Moody’s Investors Service միջազգային գործակալությունն ընացիկ տարվա սեպտեմբերին Յունիբանկին շնորհել է B2 վարկանիշը, կանխատեսումը` կայուն:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև