Ասիական Զարգացման Բանկը 6 մլն ԱՄՆ դոլարի վարկ կտրամադրի ՖԻՆՔԱ-ին

15.11.2017 14:15
Ասիական Զարգացման Բանկը 6 մլն ԱՄՆ դոլարի վարկ կտրամադրի ՖԻՆՔԱ-ին

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) տրամադրում է 6 մլն ԱՄՆ դոլարի վարկ և 200,000 ԱՄՆ դոլարի տեխնիկական օժանդակության դրամաշնորհ ՖԻՆՔԱ-ին` երկրում առաջատար վարկային կազմակերպություններից մեկին, միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (MSME/ՄՓՄՁ) և ֆերմերներին աջակցելու համար` օգնելով նրանց բարձրացնել եկամուտների մակարդակը և զբաղվածությունը, հայտնում ԱԶԲ–ի մամուլի ծառայությունը։

Տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Ֆինանսներից օգտվելու ցածր հնարավորությունը լուրջ խնդիր է Հայաստանում: 15 և բարձր տարիքի մեծահասակների միայն 18%-ը ունեն բանկային հաշիվ և 130.000 փոքր և միջին ձեռնարկություններից միայն 50%-ը կարող է օգտվել ֆինանսական համակարգից, իսկ գյուղական վայրերում այդ թիվը հասնում է 60-70% -ի:

«ԱԶԲ-ի ֆինանսավորման փաթեթը ՖԻՆՔԱ-ին հնարավորություն կտա հաճախորդներին տրամադրել երկարաժամկետ միջոցներ: ԱԶԲ-ի ֆինանսավորումը կօգտագործվի անապահով բնակչությանն աջակցելու համար, ընդ որում՝ ԱԶԲ-ի ֆինանսավորման 75-ը նախատեսված է Երևանից դուրս գտնվող ՄՓՄՁ-ների, իսկ 70%-ը` գյուղատնտեսական վարկառուներին վերավարկավորման համար», – հայտնում են ԱԶԲ–ից:

«ԱԶԲ-ն ՖԻՆՔԱ-ին կցուցաբերի նաև տեխնիկական օժանդակություն` վարկունակության գնահատման համակարգի զարգացմանն աջակցելու և հաստատությանը գլոբալ «Սմարթ» քարոզարշավի ներքո հավաստագրվելուն օգնելու համար, որի նպատակն է ֆինանսական հաստատություններում ներդնել հաճախորդների պաշտպանության գործելակերպը», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

ԱԶԲ-ի ոչ սուվերեն աջակցությունը մասնավոր ֆինանսական համակարգին Հայաստանում ուղղված է ֆինանսավորող բանկերին, որոնք աջակցում են ՄՓՄԶ-ների գործունեությանը: Առևտրի ֆինանսավորման ծրագրից բացի, 2011թ.-ից ԱԶԲ-ն հաստատել է 71 մլն դոլարի վարկեր հայկական բանկերին՝ ՄՓՄՁ-ների վերավարկավորման համար:

ԱԶԲ-ն, որի գլխամասը տեղակայված է Մանիլայում, իր ջանքերն ուղղում է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աղքատության նվազեցմանը` ներառական  տնտեսական աճի, շրջակա միջավայրին չվնասող կայուն զարգացման և տարածաշրջանային ինտեգրման միջոցով: Բանկը հիմնադրվել է 1966 թվականին, և նշում է տարածաշրջանում զարգացման գործընկերության 50-ամյակը: Այն պատկանում է 67 անդամ երկրների, որոնցից  48-ը այս տարածաշրջանից են: 2016 թվականին ԱԶԲ-ի կողմից տրամադրված աջակցության ընդհանուր գումարը կազմել է 31,7 մլրդ ԱՄՆ դոլար, այդ թվում՝ 14 մլրդ ԱՄՆ դոլար համաֆինանսավորման ծրագրերում:

ԱԶԲ-ն աշխատում է Հայաստանի կառավարության հետ 2005թ.-ից ի վեր և հաստատել է 1.27 մլրդ դոլարի 26 վարկ և 16.5 մլն դոլարի 26 տեխնիկական աջակցության դրամաշնորհներ: –0–

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև