Հայաստանի ապահովագրական ընկերությունների շահույթը 9 ամսում նվազել է 56%–ով` մինչև 1,7 մլրդ դրամ

20.11.2017 17:46
Հայաստանի ապահովագրական ընկերությունների շահույթը 9 ամսում նվազել է 56%–ով` մինչև 1,7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2017 թ.–ի 9 ամսում կազմել է 1,7 մլրդ դրամ` 2016 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 3,9 մլրդ դրամի համեմատ` կրճատվելով 56,1 տոկոսով։ Այս մասին են վկայում «ԱՌԿԱ» գործակալության պատրաստած «Հայաստանի ապահովագրական ընկերությունները» 2017 թ.–ի 3–րդ եռամսյակի տեղեկագրի տվյալները։

Ինչպես նշվում է «ԱՌԿԱ» գործակալության վերլուծության մեջ, Հայաստանում գործող 6 ապահովագրական ընկերություններից չորսը շահույթով են ավարտել այս տարվա 9 ամիսը։ Դրանք են Ռոսգոսստրախ–Արմենիան, Նաիրի Ինշուրանսը, Արմենիա Ինշուրանսն ու Ինգո Արմենիան, իսկ Սիլ Ինշուրանսն ու Ռեսոն հաշվետու ժամանակահատվածում աշխատել են վնասով։

Ապահովագրական շուկայում զուտ շահույթի մեծությամբ առաջատարը Ռոսգոսստրախ–Արմենիա ընկերությունն է` 753,5 մլնդ դրամ ցուցանիշով` 2016 թ.–ի 9 ամսում գրանցված 1 727,8 մլն դրամ շահույթի համեմատ (56,4 տոկոսի անկում)։

Այնուհետև գալիս է Նաիրի Ինշուրանսը` 386,4 մլն դրամ շահույթով (40,8 տոկոսի անկում), Արմենիա Ինշուրանսը` 347,5 մլն դրամ (15,3 տոկոսի աճ), Ինգո Արմենիան` 308,7 մլն դրամ (63,6 տոկոսի անկում)։

Սիլ Ինշուրանսի վնասները կազմել են 32,6 մլն դրամ` 2016 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 78,3 մլն դրամ շահույթի համեմատ, իսկ Ռեսոյի վնասները կազմել են 52 մլն դրամ` 287,1 մլն դրամի համեմատ։

Հայաստանի ապահովագրական ընկերությունների ակտիվները 2017 թ.–ի երրորդ եռամսյակի արդյունքում կազմել են 42,9 մլրդ դրամ (1,1 տոկոսի անկում տարեսկզբից), պարտավորությունները` 23,3 մլրդ դրամ (2,3 տոկոսի անկում), կապիտալը` 19,5 մլրդ դրամ (0,3 տոկոսի աճ)։Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2017 թ.–ի 9 ամսում կազմել է 1,7 մլրդ դրամ

Հայաստանում գործում է 6 ապահովագրական ընկերություն (1 դոլարը 486,78 դրամ է)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև