Կոնվերս Բանկի՝ ոսկու գրավադրմամբ վարկավորման պորտֆելն աճել է 14 տոկոսով

23.11.2017 00:30
Կոնվերս Բանկի՝ ոսկու գրավադրմամբ վարկավորման պորտֆելն աճել է 14 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկի՝ ոսկու գրավադրմամբ վարկավորման պորտֆելը տարեսկզբից աճել է 14 տոկոսով և նոյեմբերի 20-ի դրությամբ կազմել է ավելի քան 15 մլրդ դրամ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, Կոնվերս Բանկի ոսկու գրավադրմամբ վարկավորման պորտֆելի աճը պայմանավորված է մի քանի գործոններով: Նախ, Բանկն այդ վարկատեսակի համար առաջարկում է շուկայում լավագույն վարկավորման պայմաններից մեկը, և, մյուս կողմից, պարբերաբար հանդես է գալիս հաճախորդների համար շահավետ առաջարկներով:

Մասնավորապես, ինչպես նշվում է տարածած հաղորդագրությունում, ներկայում գործող ակցիայի շրջանակում Բանկը հաճախորդներին է առաջարկում ոսկու գնահատված արժեքի մինչև 130 տոկոսի չափով վարկեր:

Վարկավորման առավելագույն գումարը 5 մլն դրամ է, առավելագույն ժամկետը 6 ամիս է, տարեկան դրույքաչափը՝ 13-14 տոկոս: «Այս ակցիայի շրջանակում, սպասարկման ամենամսյա հավելյալ վճարներ չեն նախատեսվում: Արդյունքում ոսկու գրավով վարկի դիմաց վճարվող փաստացի տոկոսադրույքը ցածր է լինում, քանի որ գանձվում է միայն միանվագ վճար վարկի տրամադրման փուլում»,- նշել են բանկից:

Ակցիայի շրջանակում վարկավորումն իրականացվում է ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են Advanced Global Investments–ը (Արգենտինա)` 80,94 տոկոս մասնաբաժնով, Հայ առաքելական եկեղեցին` 5 տոկոս և «ՀայՓոստ» ՓԲԸ-ն` 14,06 տոկոս մասնաբաժնով: -0-

 

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև