Զիգզագ ցանցը հայտարարել է iPhone X սմարթֆոնի նախավաճառքի մեկնարկի մասին

24.11.2017 11:26
Զիգզագ ցանցը հայտարարել է iPhone X սմարթֆոնի նախավաճառքի մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Զիգզագ և Զիգզագ Անտենա վաճառասրահներում նոյեմբերի 24-ից մեկնարկում է Apple ապրանքանիշի iPhone X մոդելի նախավաճառքը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, նախավաճառքը մեկնարկել է ըստ Հայաստանում արտադրողի կողմից նախապես սահմանված վաճառքների պաշտոնական ժամանակացույցի:

Նախավաճառքի ընթացքում գնորդները հնարավորություն ունեն նախապես պատվիրելու իրենց սմարթֆոնը:

«Զիգզագ ընկերությունն իր մի շարք առաջատար գործընկեր բանկերի հետ համագործակցության շնորհիվ հնարավորություն է ընձեռում սմարթֆոնները ձեռք բերել նաև ապառիկ, այդ թվում՝ սահմանված հատուկ արտոնյալ պայմանով` 0% կանխավճար, 0% տարեկան տոկոսադրույք և 0% ամսական սպասարկման վճար առաջին 6 ամիսների համար՝ մինչև 36 ամիս մարման ժամկետով»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Արտադրողը Հայաստանում iPhone X սմարթֆոնի պաշտոնական վաճառքների համար որպես սկզբնաժամկետ սահմանել է դեկտեմբերի 1-ը:

Apple-ի ապագայի սմարթֆոնը Զիգզագում հաճախորդներին ներկայացված կլինի երկու գույնով և հիշողության երկու ծավալով:

«64 ԳԲ հիշողությամբ iPhone X սմարթֆոնի վաճառքի արժեքը կկազմի 659,900 դրամ, իսկ հիշողության 256 ԳԲ ծավալով մոդելը կարժենա 759,900 դրամ»,– նշվում է հաղորդման մեջ։

Զիգզագ ընկերությունը հիմնադրվել է 1995թ.-ին և արդեն 22 տարի իրականացնում է Հայաստանում կենցաղային և էլեկտրոնային տեխնիկայի ներմուծում, վաճառք և ավտորիզացված սպասարկում: Զիգզագ ապրանքանիշն այսօր ներկայանում է թվով 9 վաճառասրահներով, այդ թվում՝ Զիգզագ Անտենա մոբայլ ու IT սարքավորումների մասնագիտացված վաճառասրահների ցանցով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև