ՎՏԲ-Հայաստան Բանկն արժանացել է Citibank–ի մրցանակին` միջազգային փոխանցումների բարձր որակի համար

27.11.2017 18:01
ՎՏԲ-Հայաստան Բանկն արժանացել է Citibank–ի մրցանակին` միջազգային փոխանցումների բարձր որակի համար

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհվել է STP Award 2016 մրցանակ Citibank խոշորագույն միջազգային բանկի կողմից` միջազգային փոխանցումների բարձր որակի իրականացման համար, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Straight Through Processing մրցանակը հաստատում է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մատուցվող ծառայությունները համապատասխանում են միջազգային հաշվարկների համակարգում որակի բարձր չափանիշներին, որոնց կատարումն ապահովում է վճարումների իրականացումը ավտոմատ ռեժիմով, առանց մեխանիկական մշակման։ STP Award 2016 մրցանակը շնորհվում է Citibank-ի գործընկեր բանկերին ամբողջ աշխարհում, որոնք ապահովել են վճարումների քանակի և վճարային հրահանգների ձևավորման որակի լավագույն հարաբերակցությունը», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև