Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2017 թ.–ի հոկտեմբերին նվազել է 11,3 մլն դոլարով

30.11.2017 15:21
Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2017 թ.–ի հոկտեմբերին նվազել է 11,3 մլն դոլարով

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի համախառն պետական պարտքը 2017 թ.–ի հոկտեմբերի վերջին կազմել է 6 296.6 մլն դոլար` ամսվա ընթացքում նվազելով 0,18 տոկոսով կամ 11,3 մլն դոլարով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

ԱՎԾ–ի տվյալներով, հանրապետության արտաքին պետական պարտքը 2017 թ.–ի հոկտեմբերի վերջին կազմել է 5 053 մլն դոլար` ամսվա ընթացքում նվազելով 14,8 մլն դոլարով։

Արտաքին պետական պարտքի կառուցվածքում մոտ 4 445,3 մլն դոլարը բաժին է հասնում ՀՀ կառավարությանը (11,1 մլն դոլարի անկում), իսկ ԿԲ–ի պարտքը կազմում է 607,6 մլն դոլար (3,6 մլն դոլարի անկում)։

Հայաստանի ներքին պարտքը հոկտեմբերի վերջին կազմել է 1 243,6 մլն դոլար` ավելանալով 3,5 մլն դոլարով։ Միաժամանակ, մոտ 1 105,5 մլն դոլարը բաժին է հասնում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերին։ Արտարժույթով պարտատոմսերը կազմել են 129,1 մլն դոլար, ներքին երաշխիքները` 9 մլն դոլար։

Հայաստանի պետական պարտքի անվանական ծավալը, 2017 թ.–ի պետբյուջեի համաձայն, կկազմի մոտ 6,245 մլրդ դոլար։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև