ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ակցիա՝ «Ձմեռային խնայողություններ»

07.12.2017 18:04
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ակցիա՝ «Ձմեռային խնայողություններ»

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկը հայտարարում է ֆիզիկական անձանց համար ավանդների գծով «Ձմեռային խնայողություններ» ակցիայի մեկնարկը: 2017 թվականի դեկտեմբերի 7–ից մինչև 2017 թ.–ի դեկտեմբերի 29–ը հաճախորդները կարողեն ձևակերպել «Շահավետ» ավանդը բարձրացրած տոկոսադրույքներով: Բացի այդ, 365 օր ժամկետով ՀՀ դրամով ավանդ ձևակերպելիս ավանդի ողջ ժամկետի տոկոսները կվճարվեն ավանդի ձևակերպման պահին, ինչը հնարավորություն կտա հաճախորդներին օգտագործել տոկոսների գումարը, նախապես՝ցանկացած, այդ թվում՝ ամանորյա, կարիքներ հոգալու նպատակով, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։

Ակցիայի շրջանակներում ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ավանդների համար գործելու են բարձրացրած տոկոսադրույքներ. ՀՀ դրամով ավանդներ՝ մինչև 10.2 %, ԱՄՆ դոլարով ավանդներ՝ մինչեւ 3%:

«Բանկում առկա է նաև ամսական տոկոսների վճարմամբ հետևյալ բարձր տոկոսադրույքներով ավանդների ձևակերպման հնարավորություն. ՀՀ դրամով ավանդների համար՝ մինչև 9.45%, ԱՄՆդոլարով՝ մինչև 2.99%:

Ցանկացած արժույթով ավանդներ ձևակերպելիս ՎՏԲ-Հայաստան բանկը տրամադրում է նվեր՝ VISAկամ MasterCard պլաստիկ քարտ»,– նշվում է տարածած հաղորդագրությունում:

Ակցիայի պայմանների մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-ՀայաստանԲանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև Բանկի Միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև