ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 136,6 մլն դոլար

11.12.2017 12:35
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 136,6 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը դեկտեմբերի 4–8–ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 136,6 մլն դոլար` 1 դոլարի դիմաց 484,09 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Նույն ժամանակահատվածում ներբանկային շուկայում ձեռք է բերվել 9,4 մլն եվրո և մոտ 1,6 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, 572,06 դրամ և 8,18 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում վաճառվել է 139,1 մլն դոլար, 18,8 մլն եվրո և  6631 մլն ռուբլի, համապատասխանաբար, մեկ դոլարի դիմաց 485,10 դրամ, եվրոյի դիմաց 575,65 դրամ և մեկ ռուբլու դիմաց 8,27 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ընդ որում, NASDAQ OMX Արմենիա բորսայում հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով առուվաճառքի գործարքներ չեն իրականացվել։

Բացի այդ, նոյեմբերի 27–ից դեկտեմբերի 3–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 68,5 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 48,4 մլն դոլար ($1– 485,25 դրամ)։ -0-

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև