ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 126,6 մլն դոլար

18.12.2017 13:35
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 126,6 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը դեկտեմբերի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 126,6 մլն դոլար` 1 դոլարի դիմաց 482,75 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Նույն ժամանակահատվածում ներբանկային շուկայում ձեռք է բերվել 19,27 մլն եվրո և մոտ 1,45 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, 568,23 դրամ և 8,15 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում վաճառվել է 120,5 մլն դոլար, 24,5 մլն եվրո և  746,1 մլն ռուբլի, համապատասխանաբար, մեկ դոլարի դիմաց 484,21 դրամ, եվրոյի դիմաց 570,46 դրամ և մեկ ռուբլու դիմաց 8,24 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ընդ որում, NASDAQ OMX Արմենիա բորսայում հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով առուվաճառքի գործարքներ չեն իրականացվել։

Բացի այդ,եկտեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 55,7 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 119,5 մլն դոլար ($1– 482,36 դրամ)։ -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև