Fitch գործակալությունը բարելավել է Հայաստանի կանխատեսումը մինչև «դրական»

19.12.2017 12:21
Fitch գործակալությունը բարելավել է Հայաստանի կանխատեսումը մինչև «դրական»

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերանայել է Հայաստանի` թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտարժույթի և տեղական արժույթի համար  կայունից դեպի դրական և հաստատել է թողարկողի դեֆոլտի վարկանիշը «B+» մակարդակում: Այդ մասին հաղորդվում է կայքի պաշտոնական էջում։

Հայաստանի տնտեսությունն այժմ գտնվում է վերականգնման փուլում 2014-2015 թվականների ուժեղ արտաքին շոկից հետո։ Վերականգնումը պայմանավորված է արտահանման կատարման, արտաքին պահանջարկի ավելի ամրապնդված պայմանների և դրամական փոխանցումների վերականգնման կառուցվածքային բարելավմամբ ու վստահելի դրամավարկային քաղաքականությանբ:

Fitch-ը վերանայել է աճի կանխատեսումը մինչև 4.3 տոկոս 2017 թվականի համար, քանի որ ՀՆԱ-ի աճն առաջինից երրորդ եռամսյակներում կազմել է 5.3 տոկոս:

2018-2019 թվականների համար ակնկալվում է միջինը 3.6 տոկոս աճ` դրամական փոխանցումների և արտահանման աճի համար ստեղծված բարենպաստ միջավայրի շնորհիվ:

Հայաստանը սկսել է հարկաբյուջետային խոշոր  կոնսոլիդացիա իրականացնել` ուժեղացնելով վերահսկողությունը բյուջետային ծախսերի նկատմամբ։ Դրա շնորհիվ, գործակալության սպասումների համաձայն, բյուջեի դեֆիցիտը 2016 թվականի 5.5 տոկոսի դիմաց 2017-ին կկազմի 3.3 տոկոս, 2018 թվականին կկրճատվի մինչև 3 տոկոս և 2019 թվականին՝ 2.7 տոկոս։

Fitch-ի` բյուջեի դեֆիցիտի և աճի ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումները համահունչ են պետական պարտքի կայունացման հետ: Կանխատեսվում է, որ 2017 թվականին պարտքը կբարձրանա ՀՆԱ-ի մինչև 57.5 տոկոս` փոքր-ինչ պակաս կանխատեսված 58.6 տոսկոս «B» միջին ցուցանիշից, 2018 թվականին կհասնի 58.1 տոկոսի և հետագայում աստիճանաբար կնվազի: Հայաստանի պետական պարտքի կառուցվածքը ունի արտոնյալ պարտքի բարձր մակարդակ (ընդհանուր պարտքի 66 տոկոսը), թեև 81 տոկոսն արտարժութային է, ինչն էլ դրսևորվում է փոխարժեքի փոփոխականությամբ:

«Հայաստանն ունի միջին ընթացիկ հաշվի դեֆիցիտ, որը Fitch-ի կանխատեսմամբ կկազմի ՀՆԱ-ի 3 տոկոս 2017 թվականին և միջինը 3.4 տոկոս` 2018-2019 թվականներին: Ներքին պահանջարկով պայմանավորված ներմուծման աճը կհավասարակշռվի արտահանման մուտքերով, որոնք կամրապնդվեն կայուն ապրանքային գների, նոր շուկաների դիվերսիֆիկացման և ռուսական տնտեսության կայունացման միջոցով` խթանելով արտահանման և դրամական փոխանցումների աճը»,– ասվում է հրապարակման մեջ։

Վարկանիշի վերանայմանը նպաստող հիմնական գործոններն են` վստահությունը, որ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը գտնվում է անկման հետագծի վրա, առկա աճը, որը նպաստում է բարձր եկամուտներ ունեցողների կոնվերգենցիային` առանց մակրոտնտեսական անհավասարակշռությունների ավելացման, և արտաքին հաշվեկշռի կայուն բարելավումը:

Կանխատեսումների  կայունացման կարող են հանգեցնել միջնաժամկետում պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության  նվազեցման ձախողումը, արտարժութային պահուստների անկումը և էսկալացիան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, եթե այն զգալի ազդեցություն ունենա Հայաստանի տնտեսության կամ հանրային ֆինանսների վրա:

Այսպիսով, Fitch-ը ենթադրում է, որ Հայաստանը կշարունակի ունենալ սոցիալական և քաղաքական կայունություն։ -0-

 

 


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև