ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ 1 միլիարդ ՀՀ դրամի պարտատոմսեր կտեղաբաշխի

22.12.2017 14:49
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ 1 միլիարդ ՀՀ դրամի պարտատոմսեր կտեղաբաշխի

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ  2017թ.-ի դեկտեմբերի 21-ից հրապարակային առաջարկի միջոցով սկսել է տեղաբաշխել  1 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, տարեկան 9,2 % եկամտաբերությամբ,  արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսեր՝ 30 ամիս շրջանառության ժամկետով։ Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմելու է 100,000 ՀՀ դրամ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Մեկ ներդրողը կարող է ձեռք բերել նվազագույնը՝ 5, իսկ առավելագույնը՝ 2,000 պարտատոմս։ Պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվելու է ոչ ուշ, քան 2018 թվականի փետրվարի 21-ը։

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և  երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ»-ի կողմից:

«Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները պետք է լրացնեն և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ  ԲԱՆԿ ներկայացնեն պարտատոմսերի ձեռքբերման հայտերը, մասնավորապես ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար» - նշվում է տարածած հաղորդագրությունում։

Պարտատոմսերի ազդագիրը ներկայացված է այստեղ:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։–0–

 

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև