Գյումրիում հացի «սոցիալական» արտադրամաս է ստեղծվել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ համատեղ ջանքերով (ՎԻԴԵՈ)

22.12.2017 19:34
Գյումրիում հացի «սոցիալական» արտադրամաս է ստեղծվել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ համատեղ ջանքերով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ստեփան Գիշյան» և «Միասին» հիմնադրամների համատեղ ջանքերով Գյումրիում ստեղծվել է հացի «սոցիալական» արտադրամաս, որտեղ սոցիալապես խոցելի խմբերի երիտասարդները և պատանիները հնարավորություն կունենան աշխատել և մասնագիտություն ստանալ, հաղորդում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունը։

«Այսուհետ Գյումրիում կունենանք հայ-ֆրանսիական «անկյուն»։ Սա այս տարվա ընթացքում հիմնադրամի կողմից ավարտին հասցված արդեն երրորդ ծրագիրն է։ Արտադրամասում արտադրվող հացի մեծ մասը բարեգործության տեսքով ուղղվելու է դեպի ծերանոցներ, բարեգործական ճաշարաններ և մանկատներ, մյուս մասը վաճառվելու է՝ ապահովելով ծրագրի կայունությունն ու շարունակականությունը։ Այստեղ երիտասարդները բացի աշխատելուց կկարողանան սովորել և կատարելագործել իրենց հմտությունները հացի արտադրության ոլորտում՝ ամեն տարի վերապատրաստվելով ֆրանսիացի հացթուխների օգնությամբ։ Կարող ենք փաստել, որ այս բարեգործությամբ նոր բարեգործության սկիզբ դրեցինք»,- իր խոսքում նշել է «Ստեփան Գիշյան» հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

«Ծրագրի շրջանակում մենք փորձում ենք օգնել այն երեխաներին, որոնք դուրս են եկել փակ հաստատություններից՝ մանկատներից, խնամքի կենտրոններից և չունեն ոչ մի տեղ աշխատանք կամ ուսում ստանալու հնարավորություն: Արդեն նմանատիպ փորձ ունենք. Պռոշյան համայնքում շուրջ մեկ տարի գործում է հացի արտադրամաս, որտեղ աշխատում և մասնագիտություն են ստանում «Զատիկ» խնամքի կենտրոնի սաները։ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տրամադրած դրամաշնորհով արտադրամասի համար գնել ենք սարքավորումներ՝ վառարան, խմոր հունցելու սարք, սեղաններ․ այն ամենը, ինչ անհրաժեշտ է արտադրամասում սովորելու և միաժամանակ որակյալ ֆրանսիական հաց թխելու համար»,- ասել է «Միասին» հիմնադրամի տնօրեն Սաթենիկ Հովհաննիսյանը։

Մինչև տարեվերջ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից ստեղծված բարեգործական հիմնադրամը կամփոփի ևս մեկ դրամաշնորհային ծրագիր:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ ($1 - 481,18  դրամ)–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև