ԵԶԲ կառավարման խորհրդի նախագահ. ԵԶԲ–ն ցանկանում է ընդլայնել իր գործունեությունը ՀՀ–ում

22.12.2017 19:43
ԵԶԲ կառավարման խորհրդի նախագահ. ԵԶԲ–ն ցանկանում է ընդլայնել իր գործունեությունը ՀՀ–ում

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Բելյանինովին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հանրապետության նախագահը շնորհավորել է հյուրին բանկի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ պետական համակարգում, ինչպես նաև մասնավոր հատվածում պարոն Բելյանինովն իր երկարամյա և հարուստ փորձը կծառայեցնի եվրասիական տարածքում բանկի դերի ամրապնդմանն ու մասնակից պետություններում նոր զարգացման ծրագրերի իրականացմանը:

Հանդիպման հանրապետության նախագահը և Անդրեյ Բելյանինովը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև համագործակցության խորացման, ներդրումների ներգրավման ու բանկի զարգացման հեռանկարները:

Նշելով, որ հայաստանյան իր այցի շրջանակներում հանդիպում է ունեցել նաև ՀՀ վարչապետի ու ֆինանսների նախարարի հետ և բավականաչափ տեղյակ է Հայաստանի տնտեսության զարգացման տպավորիչ տեմպերի մասին, Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահն ընդգծել է, որ բանկը ցանկություն ունի Հայաստանում առավել ընդլայնել իր գործունեությունը:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև