ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է իր իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատերեր հաճախորդների սպասարկումը TelCell–ի միջոցով

26.12.2017 15:44
ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է իր իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատերեր հաճախորդների սպասարկումը TelCell–ի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդների հեռահար սպասարկումը զարգացնելու նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հնարավորություն՝ TelCell վճարային տերմինալների միջոցով բանկային/քարտային հաշիվների համալրում` վճարման նպատակի արտացոլմամբ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Այդ նպատակով վճարային տերմինալների էկրաններին հայտնվել է վիրտուալ ստեղնաշար ինչպես թվային, այնպես էլ տառային սիմվոլներով՝ հաշվի համալրման նպատակի լրացման հնարավորությամբ:

Այսպիսով, իրավաբանական անձ հաճախորդների համար հնարավոր է դարձել առավելագույնս հարմարավետ եղանակով իրականացնել իրենց օգտին վճարումների ընդունումը` այնուհետև քաղվածքների միջոցով նույնականացնելով վճարումների նպատակները և վճարողներին:

TelCell ընկերության հետ համագործակցության շրջանակում Բանկի իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդները կարող են իրականացնել նաև իրենց ավանդների համալրման և վարկերի մարման գործառույթներ:

Հաշիվների համալրում և վարկերի մարում հնարավոր է իրականացնել 24/7 ռեժիմում ՀՀ ողջ տարածքում տեղակայված 1500 TelCell տերմինալներից ցանկացածի միջոցով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղային ցանցի ավելի քան 90% - ում նույնպես տեղադրված են TelCell վճարային տերմինալներ, որտեղ կարելի է առանց հերթերում սպասելու իրականացնել բոլոր վերը նշված վճարումները:

Բանկային գործառնությունները TelCell տերմինալների միջոցով իրականացվում են արագ և ապահով: Այն բանից հետո, երբ հաճախորդը կատարել է համապատասխան վճարում իր բջջային համարին ստանում է SMS-ծանուցում` գործարքի բոլոր մանրամասներով: Աշխատանքային օրերին և ժամերին (երկ.- շբթ., 9:00-18:00) գործարքներն իրականացվում են անմիջապես, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ հաջորդ աշխատանքային օրվա 9:01-ին:

Տրամադրվող ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև Բանկի Միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև