ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է 2017 թ. վերջին ակցիան՝ ոսկու գրավադրմամբ վարկերի մասով

28.12.2017 11:53
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է 2017 թ. վերջին ակցիան՝ ոսկու գրավադրմամբ վարկերի մասով

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է 2017 թ. վերջին ակցիան ոսկու գրավով վարկերի մասով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Ակցիայի շրջանակում, որը գործելու է մինչև 2018 թ.–ի հունվարի 31–ը, հաճախորդները կստանան հնարավորություն ձևակերպելու ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր հետևյալ շահավետ պայմաններով. տարեկան տոկոսադրույք` ՀՀ դրամով վարկերի դեպքում 2%, ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում`1%, վարկի գումարը՝ գրավի գնահատված արժեքի մինչև 150%-ի չափով, վարկի ժամկետ՝ մինչև 90 օր, վարկի տրամադրման դիմաց միանվագ միջնորդավճար՝ վարկի գումարի առավելագույնը 4%-ի չափով:

Շահավետ պայմաններով ոսկու գրավով վարկերի ձևակերպման համար հաճախորդները կարող են դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի 65 մասնաճյուղերից ցանկացածը` ներկայացնելով միայն անձը հաստատող փաստաթուղթ։ Վարկի ձևակերպումն իրականացվում է տեղում՝ հաշված րոպեների ընթացքում:

Ակցիայի պայմանների և սակագների վերաբերյալ ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ ՎՏԲ –Հայաստան Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև